Jump to content

Կարաս (Ք.Ա. 10-9-րդ Դարեր, Դուին)

Կարաս
բարձրութիւն 85 սանտիմետր
լայնութիւն 90 սանտիմետր

Կարաս, Ք.Ա. 10-9-րդ դարերուն Դուինի մէջ յայտնաբերուած կարաս, որ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ 2121-276 համարի ներքոյ։

Կարասի գնդաձեւ իրանը բոլորուած է հորիզոնական չորս շարքով։ Վերին գօտին յարդարուած է աստղային երկիրնքը խորհրդանշող շրջաններով, ցուլերու ծեփածոյ երեք գլուխներով ու ունկանման երեք ելուստներով։ Երկրորդ գօտիի վրայ վազող այծեր են, որոնց կը հետեւի շունը։

Կենդանիները, կարծես, կը ճախրեն օդին մէջ՝ շրջապատուած արեւային ու աստեղային նշաններով, որմով կ՚ընդգծուին անոնց պատկանելութիւնը երկնային ոլորտին։ Ստորին երկու գօտիներուն վրայ մէկական գալարուող օձերու կերպար պատկերներ են, շուրջը՝ արեւային նշաններ։

Անօթի զարդայարդարման մէջ սիմվոլներու նման զուգակցութիւնը՝ ցուլեր, այծեր, օձեր, շուներ, աստեղային եւ արեւային նշաններ, առկայ են Հայաստանի Ք.Ա. 3-2 հազարամեակներու պաշտամունքային յուշարձաններուն վրայ (ժայռապատկերներ, կաւանօթներ, պրոնզէ գօտիներ, դաշոյներ եւ այլ)[1]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
  • Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։
GLAM
GLAM