Կարաս Սեւափայլ (Ք.Ա. 10-9-րդ Դարեր, Դուին)
| բարձրութիւն | 46 սանտիմետր |
|---|---|
| լայնութիւն | 58 սանտիմետր |
Կարաս սեւափայլ (Ք.Ա. 10-9-րդ դարեր, Դուին), կաւէ կարաս, որ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ 2604-1 համարի տակ։
Այս կարասը կը համարուի Ք.Ա. 10-9-րդ դարերու հնութիւն։ Յայտնաբերուած է Դուինի մէջ։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կարասի պարանոցէն ցած տեղադրուած են երկու ելուստանման ունկեր։ Անոնցմէ մէկը հարթ սկաւառակաձեւ տեսք ունի եւ զոհասեղան կը յիշեցնէ։ Իրանի կեդրոնը կը շրջանակեն ակօսազարդ երկու լայն գօտիներ, որոնց վրայով սահող կերպար գալարը օձի խորհրդանիշ է։
Նշանակութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պրոնզեդարեան խեցեղէն անօթներու ունկերու մօտ կամ իրանի պարագծերով ձգուող օձերու խորհրդանիշեր հանդիսացող գալարները կը զետեղուէին իբրեւ պահապան ուժի գաղափարագրեր։ Օձը, ըստ հաւատալիքներուն, գաղտնի հոգեւոր զօրութիւն կրողն էր, նաեւ բարիքի, կեանքի խորհրդանիշն ու պահապանը միաժամանակ։ Անոր հետ կը կապէին թէ՛ օձի պաշտամունքը, թէ՛ անոր մատուցուող զոհաբերութիւնները։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

