Կարապետ (Կարօ) Հայրապետեան
| Կարապետ (Կարօ) Հայրապետեան | |
|---|---|
| Ծնած է | 1942[1] |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 1997 |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Տեսակ | ռապիզ |
| Մասնագիտութիւն | ջութակահար |
| Երեխաներ | Վահագն Հայրապետեան |
Կարապետ (Կարօ) Հայրապետեան (1942[1], Երեւան, Խորհրդային Միութիւն - 1997, Երեւան, Հայաստան), հայ ջութակահար[2][3]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կարօ Հայրապետեանի ծնողները՝ Պետրոսն ու Հռիփսիմէն, ապրած են Արեւմտեան Հայաստանի մէջ։ Այնուհետեւ անոնք տեղափոխուած են Ֆրանսա, ուր հանդիպած են եւ 1933 թուականին՝ ամուսնացած։ 1936 թուականին անոնք տեղափոխուած են Հայաստան, ուր 20 Փետրուար 1942-ին ծնած է երկար սպասուած զաւակը։ Անոր կնքած են Պետրոսի հօր՝ Կարապետի անունով[4]։
Կարոյի երաժշտական տաղանդը դրսեւորուած է մանուկ հասակէն։ Ան բազմաթիւ գործիքներ նուագած է։ Ան ծնողներուն դրդած է զինք ուղարկել ջութակի դասերու (յատկապէս ջութակահարի մը մասին ֆիլմ դիտելէ ետք)[4]։ Երաժշտական կրթութիւնը Կարօն ստացած է Երեւանի Կոմիտասի անուան կոնսերուատորիային մէջ, ապա ան ուսումը շարունակած է Մոլտովայի մէջ[5]։ Երիտասարդ տարիներուն աշխատած է Հայաստանի կամերային նուագախումբին մէջ, իսկ Մոլտովայի մէջ ուսանելու տարիներուն՝ «Լաուտարի» անսամպլին մէջ: 1990-ական թուականների սկիզբը, շուրջ հինգ տարի ապրած եւ աշխատած է Պէյրութի մէջ:
Ճազմէն Վահագն Հայրապետեանի հայրն է։
Վաղաժամ վախճանած է 10 Հոկտեմբեր 1997-ին, Երեւան։ Թաղուած է Թոխմախի կեդրոնական գերեզմանատան մէջ:
Սկաւառակագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Concert In Armenia» ալպոմ (1990), Pipeline Entertainment[6]
- «The Magic Bow» ալպոմ (1994), MP3, Hollywood Music Center/Peko Music
- «Կախարդական Ջութակ» ալպոմ (1996)
- The Best of Garo Hayrabedian (CD), 1996, Parseghian Records[7]
- «Memories» ալպոմ[8]
- «Music palace» ալպոմ (1998)[9]
Քննադատութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կարօ Հայրապետեանը համարուած է ռապիզ ոճի առաջատար կատարողներէն մէկը։ Ան առաջին անգամ ջութակը կիրարկած է այդ ժանրին մէջ եւ այն բարձրացուցած մինչեւ թատերական բեմի գագաթները[3][10]։
Ֆիլմեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Որպէս ջութակահար նկարահանուած է «Երջանկութեան Մեխանիկան» գեղարուեստական ֆիլմի դրուագներէն մէկուն մէջ[11][12]
- Վաւերագրական ֆիլմ «Սոլօ», 1986 թուական, հ/ֆ «Երեւան» սդուտիա։ Ֆիլմի հեղինակը եւ ռեժիսորն է՝ Ա. Աւանէսով (ֆիլմ-համերգը նուիրուած է Կարապետ Հայրապետեանի ստեղծագործական կեանքին):
- Կարապետ Հայրապետեանի մասին խօսուած է Ռուշան Փիլոսեանի երաժշտական-գրական հաղորդման մէջ («Ղրիմ» հեռուստառատիօ ընկերութիւն)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 https://auroraprize.com/en/stories/detail/regular/6054/վահագն-հայրապետյան
- ↑ «Каро Айрапетян в воспоминаниях сына Ваагна Айрапетяна»։ Armavia։ 02.2011։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 16 Մայիս 2012թ․-ին։ արտագրուած է՝ 20 Յունիս 2016-ին
- ↑ 3,0 3,1 Levon Abrahamian Armenian identity in a changing world. — Mazda Publishers, 2006. — P. 104. — ISBN 9781568591858
- ↑ 4,0 4,1 Վահագն Հայրապետեան[permanent dead link]
- ↑ Панорама. — Молодая гвардия, 1985. — P. 104.
- ↑ Ալպոմը՝ itunes.apple.com կայքին մէջ
- ↑ Ալպոմը՝ Archived 2011-03-17 at the Wayback Machine. armeniansound.net կայքին մէջ
- ↑ Ալպոմը՝[permanent dead link] hollywoodmusiccenter.com կայքին մէջ
- ↑ Ալպոմը՝ music.gisher.org կայքին մէջ
- ↑ Levon Abrahamian Armenian identity in a changing world. — Mazda Publishers, 2006. — P. 108. — ISBN 9781568591858
- ↑ Կարապետ Հայրապետեանը՝ imdb.com կայքին մէջ
- ↑ «Механика счастья», 37:00