Կարապետ Բաղիշեցի
| Կարապետ Բաղիշեցի | |
|---|---|
| Ծնած է | 1475 |
| Ծննդավայր | Բաղէշ[1] |
| Մահացած է | 1520 |
| Քաղաքացիութիւն | Բիթլիսի էմիրաթ |
| Ազգութիւն | Հայ[2] |
| Մասնագիտութիւն | բանաստեղծ և գրիչ |
| Ծնողներ | հայր՝ Ստեփան Բաղիշեցի, մայր՝ Ալամշահ Բաղիշեցի |
Կարապետ արքեպիսկոպոս Բաղիշեցի[3] (1475, Բաղէշ[1] - 1520), հայ տաղասաց, գրիչ, կազմարար, մանրանկարիչ, Մշոյ Առաքելոց վանքի վանահայր։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է մօտ 1475 թուականին, Բաղէշ[3]։ Անոր հայրն էր՝ Ստեփանը, մայրը՝ Ալամշահը[3]։ Բաղիշեցի ուսում ստանալու համար գացած է Մշոյ Առաքելոց վանք, ուր ձեռնադրուած է նախ աբեղայ, ապա վարդապետ[3]։
Վանքի առաջնորդ Թադէոս արքեպիսկոպոսը զինք որդեգրած է եւ դեռ իր կենդանութեան ձեռնադրած՝ արքեպիսկոպոս եւ վանքի առաջնորդ[3]։
Եղած է՝ կազմարար, գրիչ եւ մանրանկարիչ[3]։ Արտագրած է՝ «Սաղմոս»-ը, «Մաշտոց»-ը եւ «Յայսմաւուրք»-ը[3]։
Աւելի շատ յայտնի եղած իբրեւ տաղասաց[3]։
Մահացած է հաւանաբար 1550 թուականին[3]։
Տաղեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կարապետ Բաղիշեցիի կենսագրութիւնը եւ իր տաղերու հաւաքածուն կազմած է Ներսէս Ակինեանը, որոնցմէ նշանաւոր են․
- «Տաղ արարածոց», Նոյի երեք որդիներու, ազգերու եւ աշխարհներու մասին 85 երկտող ոտանաւոր։ Գրուած է 1540 թուականին։ Տաղը կը սկսի այսպէս՝ «Եկա՛յք, Ադամայ որդիք, արարածք ամէն միաբան»։ Եւրոպայի եւ Հայաստանի աշխարհագրութեան վերաբերեալ հետաքրքրական տեղեկութիւններ կը պարունակէ[3]։
- «Ողբ ի վերայ արշաւանաց Շահ Իսմայէլի», Մշոյ Եղրդուտ վանքին մէջ 1513 թուականին օրինակած «Սաղմոս»-ի յիշատակարանն է[3]։ Պահպանուած Է ինքնագիրը (միակ օրինակը), Մատրիտ կը գտնուի։ «Ողբ»-ի նիւթը պարսից շահ Իսմայէլի պատերազմներն են՝ Հայաստանի քրտական ցեղերուն դէմ։ Նկարագրուած են Բաղէշի բերդի գրաւումը 1511-1512 թուականներու ձմռան եւ հայերու տառապանքները այդ պատերազմի ընթացքին։ Ողբը արժէքաւոր է, մասնաւորապէս, պատմական առումով[4]։
- «Տաղ վասն վարդին»,

Պուլպուլն է հագեր ի յոտըն կօշիկ,
Զվարդն կու փնտռէ սիրով անուշիկ․
Ձայն է արձակեր, կու կանչէ վարդ, վարդ,
Վարդ, վարդ դու զուարթ,
Ես պուլպուլ, դու վարդ[3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 545.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1962, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 609.
- ↑ «Ուշ միջնադարի հայ բանաստեղծութիւնը (XVI-XVII դդ.)»։ digilib.aua.am (հայերեն)։ արտագրուած է՝ 2025-08-27