Jump to content

Կառլէն Նուրիջանեան

Կառլէն Նուրիջանեան
Ծնած է 2 Հոկտեմբեր 1929(1929-10-02)
Ծննդավայր Երեւան, Խորհրդային Միութիւն
Մահացած է 25 Փետրուար 1982(1982-02-25) (52 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Խորհրդային Միութիւն
Ուսումնավայր Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան և Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ
Երկեր/Գլխաւոր գործ Տորք Անգեղի հուշարձան?, Վահագն Վիշապաքաղի հուշարձան?, Հայկ նահապետի արձան? և Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածների?
Մասնագիտութիւն քանդակագործ

Կառլէն Նուրիջանեան (2 Հոկտեմբեր 1929(1929-10-02), Երեւան, Խորհրդային Միութիւն - 25 Փետրուար 1982(1982-02-25), Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ քանդակագործ[1]։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1950 թուականին աւարտած է Փանոս Թերլեմեզեանի անուան գեղարուեստի ուսումնարանը։

1956 թուականին աւարտած է Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկը։

Նուրիջանեանի յօրինուածքներուն բնորոշ են կոթողայնութիւնը, արտայայտչականութիւնը եւ արդիականութիւնը[2][3]։

Ստեղծագործություններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արուեստագէտին հանրածանօթ քանդակներէն են․

  • «Տորք Անգեղ»ի արձանը, 1982-ին տեղադրուած է Նոր Նորքի 2-րդ զանգուածին մէջ. պատրաստուած է կոփածոյ պղինձէ, բարձրութիւնը 4,8 մեթր է:
  • «Վահագն Վիշապաքաղ»ի արձանը, որ կը գտնուի Ծովակալ Իսակովի պողոտայի եւ Սեբաստիա փողոցի խաչմերուկին վրայ, կոփածոյ պղինձէ պատրաստուած արձանին բարձրութիւնը 3,5 մեթր է:
  • «Հայկ Նահապետ»ի 3,5 մեթրանոց պղնձեայ արձանը 1970-ին տեղադրուած է «Մոսկուա Կինոթատրոն»-ի մօտ, աւելի ուշ` 1974-էն տեղափոխուած է Գայի պողոտայի մօտ:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. ↑ «Հետաքրքրական. Անյայտ Քանդակագործի Մը Նշանաւոր Քանդակները»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2019-07-18։ արտագրուած է՝ 2026-09-23
  2. ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  3. ↑ Արմէն Առուստամեան, «Քանդակագործ, ով արարեց էպիկական կերպարներ»։ (2016 )։ «Գարուն» ամսագիր, թիւ 2, էջ 55-56։