Կանացի Արուեստի Ազգային Թանգարան
Կանացի Արուեստի Ազգային Թանգարան (անգլերէն՝ National Museum of Women in the Arts, կրճ. NMWA), արուեստի թանգարան ԱՄՆ-ի մայրաքաղաք Ուաշինկթոնի մէջ։ Այն աշխարհում միակ թանգարանն է, ուր ցուցադրուած են արուեստի գործեր, որոնք ստեղծուած են բացառապէս կանանց կողմէ[1]։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանը հիմնադրուած է 1981 թուականին Վիլհելմ Քոլ Հոլլատէի (անգլերէն՝ Wilhelmina Cole Holladay) կողմէ։ Բացուած է 1987 թուականին, ներկայացնելով աւելի քան 4500 նկարներու, քանդակներու, աշխատանքներու տեքորաթիւ-կիրառական արուեստի հաւաքածոներ։ Թանգարանը կը զբաղեցնէ հին Մասոնական տաճարի տարածքը, որ ներգրաւուած էր ԱՄՆ-ի պատմական վայրերու ազգային գրանցիչի մէջ։
Թանգարանի տնօրէնը եւ անոր ամուսինը՝ Ուոլլես Հոլլատէյ սկսան հաւաքել 1960-ական թուականներու արուեստի գործերը։ Մեծաքանակ գործեր հաւաքելով, անոնք սկսան մտածել թանգարանի եւ հետազօտական կեդրոնի ստեղծման մասին։
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ներկայիս թանգարանի տնօրէնն է Սուզան Ֆիշըր Սթերլինկը (անգլերէն՝ Susan Fisher Sterling), անոր ենթակայութեան տակ կը գտնուին 30 աշխատակիցներ։
Թանգարանը բաց է այցելուներու համար Երկուշաբթի օրէն Շաբաթ օր ժամը 10:00-17:00, Կիրակի օրերը՝ ժամը 12:00-17:00: Մուտքը վճարովի է: Տոմսի արժէքը 10 տոլար է մեծահասակներու համար, ուսանողներու եւ 65-էն բարձր մարդոց համար 8 տոլար։ Անվճար մուտքը միայն 18-էն փոքրերուն համար է։ Իւրաքանչիւր ամսուայ առաջին Կիրակի օրը մուտքը անվճար է բոլորին համար[2]։
- Թանգարանի որոշ նկարներ
- Լաւինիա Ֆոնթանա, «Կինը շան հետ»
- Անճելիքա Քաուֆման, «Կոմս Կոուըրի ընտանիքը»
- Քլարա Փիթըրս, «Նատիւրմորտ ձկան եւ կատուի հետ»
- Եւա Կոնզալես, «Սպիտակ հագած կինը»
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Կանացի Արուեստի Ազգային Թանգարան:
- ↑ National Museum of Women in the Arts Archived 2016-03-05 at the Wayback Machine. (անգլերէն)
Արտաքին Յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
| ||||||||||||||
