Կանաչեղէններով հաց (Ժինգեալով հաց)

Ժինգիալով հաց, ղարաբաղեան խոհանոցի, ինչպէս նաեւ Կապանի եւ Գորիսի խոհանոցի ուտեստներէն, որ բաղկացած է կանաչիներով (ժինգիալով) լեցուած հացէ։ Որոշ շրջաններու մէջ այն նաեւ կը կոչուի բինջարով հաց, հացի մէջ օգտագործած բինջարի (եղինջի) շնորհիւ։
Ժինգիալով հացը մօտ 25 տեսակի կանաչիներով պատրաստուած տափակ բլիթ է։
Ժինգիալով հացի խմորը կը պատրաստուի ալիւրէ, աղէ եւ ջուրէ։ Հացի մէջ տեղադրուող կանաչիները կը կոչուին ժինգիալ եւ կրնան տարբերուիլ ըստ թխուելու շրջանի եւ ճաշակի։ Ժինգիալով հացին մէջ օգտագործուող կանաչիներէն են կանաչ սոխը՝ (լատ.՝ Āllium pōrrum), կանաչ սխտորը (լատ.՝ Állium satívum), գինձը (լատ.՝ Coriándrum sátivum, արաբերէն, համեմ), կարմանտիւկը կամ կնձմնձուկը (լատ.՝ Anthríscus cerefólium), ճռճռուկը (լատ.՝ Stellaria media), թրթնջուկը կամ թթուաշը (լատ.՝ Rumex), ծտապաշարը (լատ.՝ Capsélla), դաղձը (լատ.՝ Méntha suaveólens, արաբերէն` նանա), եղինջը (լատ.՝ Urtíca dióica), մանուշակի ծաղիկները (լատ.՝ Víola odoráta), գառնականջը (լատ.՝ Silene noctiflora), խազազը կամ վայրի անսովոր սոխը (լատ.՝ Allium paradoxum), անանուխը (լատ.՝ Mentha Piperita L.), մշակովի դաղձը (լատ.՝ Méntha longifólia), բաղբակը (արաբերէն՝ սամիթը, լատ.՝ Anethum graveolens), մոխրաթալ (վայրի սպանախի տեսակ) (լատ.՝ Spinácia olerácea), սինձը (լատ.՝ Tragopógon), պտուտկունը (լատ.՝ Papaver commutatum Fisch), պուտը կամ կակաչը (լատ.՝ Papáver), կտաւատի երիտասարդ տերեւները (լատ.՝ Línum usitatíssimum), տեսնը կամ հասկադաղձը (լատ.՝Méntha spicáta), ծիթենուկը (լատ.՝ Nonea), խաղողի երիտասարդ տերեւները, տոպը կամ ալպիական կակաչը (լատ.՝ Papaver alpinum), սիմսիմոկը (քերչախոտ, լատ.՝ Asperugo procumbens), ուտիմ տիտիմը (լատ.՝Capsella bursa-pastoris), պառաւապորտը (լատ.՝ Anchúsa arvénsis), առօք-փառօքը։ Նախքան կանաչիները հացի մէջ տեղադրելը, անոնք մանր կը կտրատուին, եւ անոնց կ'աւելցուին աղ, ձէթ եւ պղպեղ։
Պատրաստման ամբողջ գործընթացը կ'իրակնացուի տարեց, փորձառու կանանց կողմէ, որոնք կը փոխանցուին պատրաստման սեփական գաղտնիքները իրենց աղջիկներուն ու հարսերուն։ Բարակ շերտով բացուած խմորը կը լեցնեն գրեթէ 25 տեսակի մանր կտրտուած վայրի կանաչիներէ բուսական իւղով պատրաստուած միջուկով։ Կը թխուի սաջ կոչուող տաքցուած ջեռոցում քանի մը վայրկեան տեւողութեամբ։

Ժինգիալով հացը կարելի է մատուցել կարմիր գինիի, գարեջուրի, կամ թանի հետ[1]։

Ժինգիալով հացը մշակոյթին մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայ նշանաւոր մանկագիր Գուրգէն Գաբրիէլեանը հետեւեալ բանաստեղծութեամբ կը ներկայացնէ հացին բաղադրատոմսը՝
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ժինգիալով հաց
- Ժինգիալ
- Ժինգիալով հացը՝ սաճին վրայ եփած ատեն
- Ժինգիալով հաց
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արցախի հրաշքները Archived 2015-10-09 at the Wayback Machine.։