Jump to content

Ծիսական Ծխարկման Անօթ (Ք.Ա. 15-14-րդ Դարեր, Լճաշէն)

Ծիսական ծխարկման անօթ
բարձրութիւն 51,5 սանտիմետր
լայնութիւն 28,5 սանտիմետր

Ծիսական ծխարկման անօթ, Ք.Ա․ 15-14-րդ դարերուն Լճաշէնէն յայտնաբերուած կաւէ անօթ, որ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ 2009-185 համարի ներքոյ։

Շեփորաձեւ խողովակ է` յղկուած եւ փայլեցուած մակերեսով։ Կաւը խոշորահատիկ է, աւազախառն։ Իրանը վարէն վեր յարդարուած է կարմիր օխրայով եւ սպիտակ ներկով ընդելուզուած սեպաձեւ եռանկիւնիներով, որոնց մէջ դէպի վեր գալարուող երկու օձի քանդակներ են (իւրաքանչիւր կողմի վրայ մէկական)։ Անօթի զարդաեղանակը արխայիկ է։ Այն կատարուած է թրծումէն յետոյ։ Սուր գործիքով հեռացուած է մակերեսի վերին շերտը, որմէ յետոյ փորագրուած զարդանախշի մակերեսը ընդելուզուած է երկգոյն ներկով։

Առարկան ունեցել է ծիսական կիրառութիւն` ծառայելով թաղման ժամանակ կատարուող ծխարկման ծէսին[1]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.

Արտաքին չղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։
GLAM
GLAM