Ծաղկաձոր լեռնադահուկային առողջարան

Ծաղկաձորը եւ Սեւանայ լիճը լեռնադահուկային երկրորդ ուղիէն

Ծաղկաձոր լեռնադահուկային առողջարանը տեղակայուած է հայկական Ծաղկաձոր քաղաքի լեռնային մասին մէջ, Հայաստանի մայրաքաղաք Երեւանէն եւ Զուարթնոց օդակայանէն մօտ 60 Քմ հեռաւորութեան վրայ։

Ծաղկաձորի պատմություն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծաղկաձոր քաղաքը տեղակայուած է ծովի մակերեւոյթէն 1750 մ բարձր Թեղենիս լերան հարաւ-արեւելյան լանջին։ Խորհրդային ժամանակաշրջանին կառուցուած են ճոպանուղին եւ այլ սպորտային սարքաւորումներ՝ խորհրդային մարզիկներուն 1988 Ձմեռային օլիմպիական խաղերուն նախապատրաստելու նպատակով։ Հետագային, քաղաքը զարգացաւ որպէս լեռնադահուկային առողջարան, իսկ վերջերս լիովին վերափոխուեցաւ եւ հին ճոպանուղին փոխարինուեցաւ նորով։ Ծաղկաձորը յայտնի է նաեւ Կեչառիսի վանքային համալիրի շնորհիվ։

Ճոպանուղիները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ճոպանուղին բաղկացած է երեք յաջորդական վերելակներէ եւ կ'երկարի լերան ստորոտէն (ծովի մակերեւոյթէն 1969 մ ) մինչեւ լերան գագաթը (2819 մ)։ 2006 թուականին, նոր՝ չորրորդ ճոպանուղին կառուցուեցաւ, որմով նոր դահուկային ուղի բացուեցաւ։[1]

Ճոպանուղիի առաջին հատուածը չորս տեղանի է, իսկ միւս հատուածները երկտեղանի են։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]