Խոսէ Մանուէլ Օչոթերնա
| Խոսէ Մանուէլ Օչոթերնա սպ.՝ José Manuel Ochotorena | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | սպ.՝ José Manuel Ochotorena Santacruz |
| Ծնած է | 16 Յունուար 1961[1] |
| Ծննդավայր | Էռնանի, Beterri-Buruntza, Donostialdea, Գիպուսկոա, Պասքերու Երկիր (ինքնավար համայնք), Սպանիա[2] |
| Մահացած է | 27 Հոկտեմբեր 2025[3] (64 տարեկանին) |
| Մահուան վայր | Վալենթիա |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | ֆութպոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Խոսէ Մանուէլ Օչոթերնա (սպ.՝ José Manuel Ochotorena Santacruz, 16 Յունուար 1961[1], Էռնանի, Beterri-Buruntza, Donostialdea, Գիպուսկոա, Պասքերու Երկիր (ինքնավար համայնք), Սպանիա[2] - 27 Հոկտեմբեր 2025[3], Վալենթիա), սպանացի ոտնագնդակ խաղացող, բերդապահ։
Օչոթորենա եղած է Ռէալ Մատրիտի սան եւ 1976-էն 1988 մաս կազմած է մայրաքաղաքի կազմին:
1998-ին միացած է Վալենսիայի, ապա Թեներիֆէի եւ Լոկրոնեսի միանալով ասպարէզը աւարտած է Ռասինկ Սանթանտերի հետ:
Ան Սպանիոյ ազգային խումբին ալ մաս կազմած է` ըլլալով 1990-ի Մոնտիալի Սպանիոյ պահեստի բերդապահը` Անթոնի Սուպիսարեթայի ետին:
Ռէալ Մատրիտի հետ դարձած է «Լա լիկա»-ի ախոյեան 1986-ին եւ 1988-ին, Սպանիոյ բաժակակիր` 1985-ին, ինչպէս նաեւ «Եու. Է. Էֆ. Ա.»-ի բաժակի տիտղոսակիր 1986-ին:
1989-ին ընտրուած է Սպանիոյ լաւագոյն բերդապահի տիտղոսը` ստանալով «Ռիքարտօ Զամորա» մրցանակը:
Օչոթերնա բերդապահներու մարզիչ եղած է Սպանիոյ ազգային խումբին (1998-էն 2004 եւ 2008-էն 2021), Լիվըրփուլի (2004-էն 2007) եւ Վալենսիոյ (2007-էն 2025) հետ:
Ակումբային ասպարէզ[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած Էռնանի (Hernani, Կիպուզքոա), Օչոթորենա իր առաջին քայլերը ըրաւ «Ռէալ Մատրիտ»-ի երիտասարդական կազմին մէջ։ Առաջին խումբին հետ իր նորամուտը նշեց 1981–82 եղանակի աւարտին՝ արհեստավարժ մարզիկներու գործադուլին պատճառով, երբ ան տակաւին փոխարինողներու կազմին մաս կը կազմէր։ Ան ստիպուած եղաւ սպասելու մինչեւ 1985–86 եղանակը՝ հիմնական կազմի խաղացող դառնալու համար, օգնելով մայրաքաղաքի ակումբին տիրանալու այդ տարուան «Լա Լիկա»-ի եւ ՈՒԵՖԱ-ի Բաժակի տիտղոսներուն, սակայն կորսնցուց իր դիրքը յաջորդ եղանակին՝ «Սեւիլիա»-էն Ֆրանսիսքոյ Պույոյի (Francisco Buyo) փոխանցումէն ետք։
Այնուհետեւ, Օչոթորենա պայմանագրութիւն ստորագրեց «Վալենսիա»-ի հետ՝ իր առաջին տարին իսկ նուաճելով «Ռիկարտօ Զամորա» մրցանակը (Ricardo Zamora Trophy). ան «Ռէալ Մատրիտ»-ի դէմ վերջին մրցումի առաջին իսկ վայրկեաններուն փոխարինուեցաւ՝ իր միջինը պահպանելու համար։ 17 Սեպտեմբեր 1989-ին, ան բերդապահն էր իր նախկին ակումբին դէմ 6–2 հաշիւով պարտութեան ընթացքին։
Օչոթորենա «Մեսթալիա» մարզադաշտին մէջ անցուցած իր առաջին երեք եղանակներու մեծ մասին հիմնական բերդապահն էր, սակայն կարմիր քարտով դուրս քշուեցաւ 15 Ապրիլ 1991-ին տեղի ունեցած նոյն մրցակիցին դէմ մրցումին։ Ասկէ ետք, ան երկրորդական դիրքի վրայ մնաց՝ զիջելով երիտասարդականի սան Խոսէ Մանուէլ Սեմփերէին (José Manuel Sempere)։
Օչոթորենա հանգստեան կոչուեցաւ 1998-ին՝ 37 տարեկանին, «Թեներաֆ»-ի, «Լոկրոնիէս»-ի (ան մասնակցեցաւ 1994–95 եղանակի մրցումներու մեծ մասին, սակայն ռիոխացիները խումբ փոխեցին/ցած կարգ ինկան) եւ «Րասինկ տէ Սանթանտեր»-ի հետ ոչ ակնառու ելոյթներէ ետք։
Մահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Օչոթերնա քաղցկեղէն մահացած է:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Transfermarkt.com — 2000.
- 1 2 Ochotorena: «Me fui de casa al Real Madrid con quince años y aún sigo en el fútbol» — El Diario Vasco, 2016.
- 1 2 Romanchuk S. Real Madrid, Valencia, and Spanish football mourn Jose Manuel Ochotorena’s passing — Tribuna.com, 2025.
- ↑ (անգլերեն) José Manuel Ochotorena, 2026-06-11, https://en.wikipedia.org/w/index.php?title=Jos%C3%A9_Manuel_Ochotorena&oldid=1358801272, վերցված է 2026-09-22