Խմբաքանդակ՝ Ցուլով Եւ Այծերով
| բարձրութիւն | 36 սանտիմետր |
|---|---|
| լայնութիւն | 23 սանտիմետր |
| կայք | |
Խմբաքանդակ՝ ցուլով եւ այծերով (անգլ.՝ Sculptural group with a bull and goats), Ք.Ա. 15-14-րդ դարերու կենդանիներու պատկերներով մանրաքանդակ, անիմալիստական քանդակ[1]։ Յայտնաբերուած է Գեղարքունիքի մարզի Լճաշէն գիւղին մէջ, որ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ 2007-65 համարի ներքոյ[1][2]։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խմբաքանդակի պատուանդանի բարձր հատուածին վրայ՝ կեդրոնը, կանգնած է ցուլը, պատուանդանի ներքեւի հատուածը՝ ցուլի կողքերուն, կանգնած են երկու այծ։ Քանդակի պատկերագրութեան սիմուոլիկան երկնային է. ցուլը կը խորհրդանշէ գարնանային արեւը, բնութեան զարթօնքը եւ նորացումը[1]։ Այծերը կը մեկնաբանուին որպէս ամպրոպ-կայծակ, նաեւ անձրեւ եւ պտղաբերութիւն։ Ցուլը, այծը կը պատկանէին միջին՝ արեւային եւ աստեղային ոլորտներուն, հանդէս գալով իբրեւ միջնորդ վերի եւ վարի միջեւ։
Պաշտամունքային նշանակութեամբ այս քանդակը օգտագործուած է որպէս կառքի հմայական զարդ եւ շտանդարտ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 «Խմբաքանդակ՝ ցուլով և այծերով»։ historymuseum.am։ արտագրուած է՝ 2017 թ․ սեպտեմբերի 23[permanent dead link]Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
- ↑ «Խմբաքանդակ` ցուլով և այծերով - Հայկական գանձարան»։ Հայկական գանձարան (հայերեն)։ արտագրուած է՝ 2017 թ․ սեպտեմբերի 23Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հասմիկ Իսրայելյան, Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Ե. 1973 թ.
- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010 թ.
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

