Խմբաքանդակ՝ Սարտակառքով (Ք.Ա․ 15-14-րդ Դարեր, Լճաշէն)
| բարձրութիւն | 21,5 սանտիմետր |
|---|---|
| լայնութիւն | 11,5 սանտիմետր |
| կայք | |
Խմբաքանդակ՝ մարտակառքով, Ք.Ա․ 15-14-րդ դարերուն Լճաշէնի մէջ յայտնաբերուած խմբաքանդակ, որ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ 2009-442 համարի ներքոյ։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Որսի հետապնդման տեսարանով ձուլածոյ խմբաքանդակ է։ Քառանկիւնաձեւ սնամէջ կոր հարթակի վրայ դրուած ճաղաւոր անիւներով երկանիւ մարտակառք, որու թափքի վրայ կիսապառկած դիրքով կանգնած են երկու զինուոր։ Անոնք կը կրեն կատարաձեւ վերնամասով սաղաւարտ եւ զինուած են դաշոյնով։ Կառքը ունի թեթեւ թափք, ճաղաւոր անիւներ (իւրաքանչիւրը՝ 6-ական ճաղ)։ Կառքին լծուած զոյգ ձիերը բարակիրան են, երկարադունչ, բաշերը՝ փարթամ, բարձր։ Անոնց առջեւը ձողի վրայ կանգնած է հալածուող որսը՝ եղջերուն, գլուխը զարդարուած բազմաճիւղ եղջիւրներով։ Հարթակը սնամէջ է, եզրակողերը՝ եռանկիւնաձեւ կտրուածքներով։ Արձանախումբը կանգնեցուած է չորս սիւներիէ կազմուած խարսխաձեւ հիմքով պատուանդանին[1][2]։։
Յօրինուածքի թեման աստեղային է։ Ունենալով պաշտամունքային նշանակութիւն, այսպիսի քանդակները օգտագործուած են իբրեւ հմայական զարդ՝ կառքի ընթացքի ժամանակ իրենց զրնգոցով կատարելով չարխափան թալիսմանի դեր, միաժամանակ հանդիսացած են շտանդարտներ՝ ընդգծելով տիրոջ հասարակական աստիճանակարգին մէջ[1][3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
- ↑ «8. Հայաստանը ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերում (Ք.ա. 1500-800 թթ.)»։ Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն (en-US)։ 2016 թ․ հունիսի 14։ արտագրուած է՝ 2017 թ․ փետրվարի 16
- ↑ «Խմբաքանդակ՝ մարտակառքով - Հայկական գանձարան»։ Հայկական գանձարան (հայերեն)։ արտագրուած է՝ 2017 թ․ փետրվարի 16Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, Երևան, 2010։
- Հարություն Մնացականյան, Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, Երևան, 1968։
- Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

