Jump to content

Խմբաքանդակ՝ Մարտակառքով (Ք.Ա. 15-14-րդ Դարեր, Լոռի Բերդ)

Խմբաքանդակ՝ մարտակառքով
բարձրութիւն 19,6 սանտիմետր
լայնութիւն 12,3 սանտիմետր
կայք

Խմբաքանդակ՝ մարտակառքով, Ք.Ա․ 15-14-րդ դարերուն Լոռի բերդին մէջ յայտնաբերուած խմբաքանդակ, որ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ 2728-12 համարի ներքոյ։

Որսի հետապնդման տեսարանով ձուլածոյ մանրաքանդակը կազմուած է քառանկիւնի հարթակի վրայ դրուած երկանիւ մարտակառքէ եւ լծուած դինամիկ ընթացքի մէջ գտնուող զոյգ ձիերէ, որոնք բարակիրան են, ունին երկարաւուն դունչ, բարձր բաշեր, երկար պոչ։ Առջեւէն կը սլանայ աղեղնաձեւ եղջիւրներով այծեամ մը[1]։

Կառքի անիւները ճաղաւոր են, թափքը՝ թեթեւ։ Թափքի վրայ կանգնած են դաշիւններով զինուած, երկարաւիզ, տափակ դէմքերով երկու կերպար, որոնցմէ մէկը կը կրէ կատարաձեւ վերնամասով սաղաւարտ։ Արձանախումբը տեղադրուած է խարսխաձեւ հիմքով պատուանդանի վրայ։ Հարթակը սնամէջ է, եզրակողերը յարդարուած են եռանկիւնաձեւ բացուածքներով։ Ներսը պահպանուած են պրոնզէ զրնգացող գնդիկներ։ Ծառայած է որպէս շտանդարտ եւ չարխափան իր, ամրացուած է կառքի կամ պատգարակի առաջամասին[1][2]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
  2. «Խմբաքանդակ՝ մարտակառքով - Հայկական գանձարան»։ Հայկական գանձարան (հայերեն)։ արտագրուած է՝ 2017 թ․ փետրվարի 16 Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, Երևան, 2010։
  • Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։
GLAM
GLAM