Jump to content

Խարիթես

Խարիթես
Փարոս կղզիէն յարութագրութիւն մը, ուր երեք Խարիթես՝ Աղլայիա, Էֆրոսինի եւ Թալիա կը պարեն, թուագրուած 570-560 Ք.Ա. Ցուցադրուած Միւնիխի Քանդակներու թանգարանին 1 սրահին մէջ։
Ծնողներ հայր՝ Զեւս, Դիոնիսոս և Իլիոս, մայր՝ Էվրինոմի, Աֆրոդիթի և Էղլի

Խարիթես (յուն․՝ Χάριτες)․ յունական դիցաբանութեան մէջ, Խարիթես հմայքի, գեղեցկութեան, բնութեան, մարդկային ստեղծագործութեան եւ բերրնութեան աստուածուհիներն էին։ Որպէս Խարիթես (թարգմ․՝ Շնորհներ) կը նշուին Աղլայիա՝ ամենաերիտասարդը, Էֆրոսինի եւ Թալիա, սակայն երբեմն կը նշուին նաեւ ուրիշներ, ինչպէս օրինակ՝ Աւքսօ, Խարիս, Իղեմոնի, Ֆաէնա եւ Բասիթէա։

Անոնք Տիասին եւ Էվրինոմիին դուստրն էր, իսկ շատերու համար՝ Դիոնիսոսին եւ Աֆրոդիթիին, կամ Իլիոսին եւ Նայադա Էղլիին։ Օմիրոս կը պնդէ թէ անոնք Աֆրոդիթի աստուածուհիին շարանին մաս կը կազմէին։

Խարիթես գեղեցկութիւնը կը սիրէին եւ մարդոց տուին արուեստի տաղանդները։ Անոնք կապուած էին անդրաշխարհին հետ եւ Էլեֆսինիա Խորհուրդներուն հետ։ Տելֆիին մօտ Գիֆիսոս գետը իրենց համար սուրբ էր։

Բաւսանիաս Խարիթեսներուն մասին

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Επομένως μερικοί υποπτεύονται πως ο Όμηρος γνώριζε επίσης και γηραιότερες Χάριτες. Ο Ησίοδος στην Θεογονία (αν και ο συγγραφέας αμφισβητείται, το ποίημα αυτό είναι καλό στοιχείο) λέει πως οι Χάριτες είναι κόρες του Δία και της Ευρυνόμης, δίνοντάς τους τα ονόματα Ευφροσύνη, Αγλαΐα και Θάλεια. Το ποίημα του Ονομάκριτου συμφωνεί με αυτή την αναφορά. Ο Αντίμαχος, ενώ δεν δίνει ούτε τον αριθμό ούτε τα ονόματα των Χαρίτων, λέει πως είναι κόρες της Αίγλης και του Ήλιου. Ο ελεγειακός ποιητής Ερμεσιάναξ διαφωνεί με τους προκατόχους του, αφού καθιστά και την Πειθώ μια από τις Χάριτες․

․․․․Հետեւաբար, ոմանք կը կասկածին թէ Օմիրոս ծանօթ էր նաեւ աւելի հին Խարիթեսներու: Իսիոդոս «Թէողոնիա»ին մէջ (թէեւ հեղինակը կը վիճարկուի, բայց այս բանաստեղծութիւնը լաւ վկայութիւն մըն է) կ'ըսէ թէ Խարիթես Զեւսի եւ Էվրինոմիի դուստրերն են, տալով անոնց Էֆրոսինի, Աղլայիա եւ Թալիա անունները։ Օնոմաքրիթոսին բանաստեղծութիւնը կը համաձայնի այս տեղեկութեան հետ։ Անտիմախոս, չտալով ո՛չ Խարիթեսներուն թիւը, ո՛չ անունները, կ'ըսէ թէ անոնք Էղլիին եւ Արեւին դուստրերն են։ Եղերերգական բանաստեղծ Էրմեսիանաքս կը տարակարծի իր նախորդներուն հետ, քանի որ Բիթօն ալ կը դարձնէ Խարիթեսներէն մէկը:

[1] [2][3][4][5]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Իսիոդոս Թէողոնիա 901(անգլերէն)
  2. Խարիթես(անգլերէն)
  3. [ https://el.wikisource.org/wiki/%CE%98%CE%B5%CE%BF%CE%B3%CE%BF%CE%BD%CE%AF%CE%B1  Իսիոդոս Թէողոնիա․ «Էվրինոմին ծնաւ իրեն երեք Խարիթես՝ գեղեցիկ այտերով, Ովկիանոսի դուստրը, շատ սիրելի տեսքով, Աղլայիան, Էֆրոսինին ու Թալիան՝ սիրալիր. անոնց աչքերէն սէր կը կաթէր երբ կը նայէին։» (910) (անգլերէն)]
  4. [ https://www.theogonia.gr/theoi/theoix/xarites.htm  Թէողոսնիա - Խարիթես]
  5. [ https://ahladokampos.blogspot.com/2021/05/blog-post_17.html Խարիթես արուեստի մէջ(անգլերէն)]