Խաչքար-Յուշարձան Աղօթքի Եւ Ուխտի (Էջմիածին)

Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Խաչքար-Յուշարձան Աղօթքի Եւ Ուխտի (Էջմիածին)
Մայր աթոռ136.JPG
'
Խաչքար-Յուշարձան Աղօթքի Եւ Ուխտի (Էջմիածին)ը գտնվում է Հայաստանում
Խաչքար-Յուշարձան Աղօթքի Եւ Ուխտի (Էջմիածին)
Գոորտինադներ 40°9′45.767″ հս․ լ. 44°17′28.079″ ավ. ե. / 40.16271306° հս․. լ. 44.29113306° ավ. ե. / 40.16271306; 44.29113306Կոորդինատներ: 40°9′45.767″ հս․ լ. 44°17′28.079″ ավ. ե. / 40.16271306° հս․. լ. 44.29113306° ավ. ե. / 40.16271306; 44.29113306
Կը Գտնուի Կաղապար:Դրօշավորում Էջմիածին
Շինութեան ձեւ Յուշարձան
Շինարար Ճարտարապետ՝ Ռաֆայէլ Իսրայելեան, քանդակագործ` Արա Յարութիւնեան
Ներկայ վիճակ Կանգուն

«Խաչքար-յուշարձան աղօթքի եւ ուխտի» կամ «Խաչքար աղօթքի եւ ուխտի, ի յիշատակ 1915-ի չարագործութեան զոհ դարձած հայերուն», խաչքար-յուշարձան էջմիածնի Մայր Տաճարին հիւսիսային մասին մէջ։ Ցեղասպանութեան հայ նահատակներուն նուիրուած առաջին յուշարձանն է Հայաստանի մէջ։ Կառուցուած է Հայկական Ցեղասպանութեան 50-ամեայ տարելիցի առթիւ։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հայկական Ցեղասպանութեան զոհերու յիշատակը յաւերժացնող խաչքար-յուշարձանը կանգնեցուած է 1965-ին, էջմիածնի Մայր Տաճարի հիւսիսային մասը, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգէն Առաջինի որոշմամբ։ Յուշարձանը իր ծաւալային յօրինուածքով աստիճանաձեւ պատուանդանին կանգնեցուած բազալտէ կոթող է՝ ամբողջութեան մէջ կուռ ներդաշնակուած տարբեր նկարուածքի եւ կտրուածքի բազմաթիւ խաչքարերով։ Կոթողին հակադիր երեսին հայոց պետականութեան աւանդական խորհրդանիշ՝ արծիւ, սուր եւ վահանի բարձրաքանդակ պատկերն է։ Վահանին բոլորակին արձանագրուած են տեղանուններ՝ Հաճըն, Եդեսիա, Զէյթուն, Մուսա լեռ, Վան, Շատախ, Շապին Գարահիսար, Մարաշ, Սարդարապատ, Սասուն, ուր հայ բնակչութիւնը հերոսաբար դիմադրած է ջարդարարնեուն[1][2]։

Հեղինակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]