Խաչագողի Յիշատակարանը (Վէպ)
Խաչագողի Յիշատակարանը | |
|---|---|
|
Պատկեր:Խաչագողի հիշատակարանը.jpg | |
| Տեսակ | Գրական ստեղծագործութիւն |
| Ժանր | Արկածային |
| Հեղինակ | Րաֆֆի |
| Երկիր | Հայաստան |
| Բնագիր լեզու | Հայերէն |
| Գրուած է | 1869-1870 |
| Հրատարակութիւն | 1882-1883 |
| Վիքիդարան | Խաչագողի Յիշատակարանը |
| Ուիքիքաղուածք | Խաչագողի Յիշատակարանը |
«Խաչագողի յիշատակարանը», Րաֆֆիի վէպերէն մէկն է, որ գրած է 1869-1870-ական թուականներուն։ Վէպը կը վերջանայ հետեւեալ խօսքերով.
Ի՞նչ եղան նրանք, ո՞ւր գնացին, այդ կտեսնէ ընթերցողը մեր այլ աշխատութեան՝ «Կայծերի» մէջ։
Խաչագողի յիշատակարան վէպի շարունակութիւն, ինչպէս ըսած է Րաֆֆին, զետեղուած է «Կայծեր» ժողովածուի մէջ, որ անաւարտ մնաց գրողի պատահական մահուան պատճառով։
Հրատարակութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վէպը առաջին անգամ տպագրուած է «Մշակ» թերթին մէջ՝ 1882-1883 թուականներուն, ապա նոյն շարուածքէն լոյս տեսած է նաեւ առանձին գիրքով։ Րաֆֆիի բարեկամները խորհուրդ տուած են չտպագրելու վէպը, բայց Րաֆֆին սխալ համարած է նման գործողութիւնը։ Վէպի ամբողջ ընթացքին ան «խաչագողին» կը բնութագրէ հետեւեալ խօսքերով.
Խաչագողը մի գարշելի տիպ է։ Նա աւերուած, փչացած, անբարոյականացած հասարակութեան հրէշաւոր ծնունդն է։ Նա նեխած ջրի մրուրն է։
Երբեմն նա փողոցային սրիկա է, գիշերի մթութեան մէջ հանդիպող մենաւոր անցորդը հազիւ կարող է ազատուած նրա ճանկերից։
որմէ յետոյ ալ ցոյց կու տայ «բուժման» ճանապարհները։
Մէջբերումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Որովհետեւ, բարութիւնն է միայն զգալ տալիս մեր չարութիւնը, ինչպէս սպիտակի վրայ աւելի պարզ կերպով նշմարւում է սեւը։ Կցանկանայի, որ իմ մէջ ամէն ինչ միագոյն լիներ ,կայ՛ մ սեւ, կայ՛մ սպիտակ, կայ՛մ բարի, կայ՛մ չար։ Սատանաները նրա համար միայն բախտաւոր են, որ շատ չար են։ Այնպէս էլ բախտաւոր են հրեշտակները, որ զուտ բարի են։ Իսկ ի՞նչ եմ ես։ – Մի այլանդակ խառնուրդ։ - Րաֆֆի, Խաչագողի յիշատակարանը. 1869 թուական
Ցերեկով նա բարեպաշտ, երկիւղած քրիստոնեայ է եւ պատահած աղքատին ողորմութեան ձեռք է մեկնում։ Մի տեղ, ամենակեղտոտ գինետան ստորերկրեայ նկուղներու մէջ, կառապաններու հետ նստած, արբեցութեամբ է անցկացնում է այդ ժամանակ նա մոլի ստահակ է։ Մի այլ տեղ, ամենափաոաւոր հիւրանոցում նա խիստ նուրբ ճաշակ ունի կերակուրներու եւ ըմպելիքներու ընտրութեան մէջ։ Այդ ժամանակ նա բարեկեաց քաղաքացի է։
Զարմանալի ներգործութիւն է անում մարդու վրայ վայրենի բնութիւնը։ Երբ գիշերը մութն է, երկինքը ամպամած է, կայծակը երբեմն փայլատակում է, եւ որոտը որոտում է, այդ բոլոր սարսափելի երեւույթները այն աստիճան ախորժ են քո սրտին, այնքան ուռեցնում են քո կուրծքը, մինչեւ դու, ոգեւորուած մի քաղցր կատաղութեամբ, ուզում ես խորտակել, ուզում ես զարհուրեցնել, որպէս որոտը եւ կայծակը։
Զարմանալի բան է մարդու սիրտը, այն եւս հրաբորբօք, անփորձ պատանու սիրտը, շատ անգամ ի՛նչ բանի որ փափագում է նա, խելքն էլ սատանայի նման այնպիսի ապացոյցներ է առաջ բերում, որ անպատճառ կատարուի այդ փափագը։
Ամենավայրենի գազանը անգամ ազնուանում է, ընտելանում է աւելի խաղաղ կեանքի այն ժամանակ միայն, երբ նրան սիրում ես, երբ նրան չես վիրաւորում։
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Վեպի աուդիոտարբերակը Archived 2024-09-20 at the Wayback Machine.
- «Խաչագողի հիշատակարանը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերա
- «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմը ՅուԹյուբ կայքում