Խաղ ու մաղ (խաղերու շարք)
| Հեղինակ | Անահիտ Սարգիսեան |
|---|---|
| Ձայնագրութիւնը կարդացողը | Անահիտ Սարգիսեան |
| Լեզու | արեւմտահայերէն |
| Շարք | փոքրերու եւ մեծերու շարք |
| Կայքէջ | https://www.zndoog.com/archives/materials/khaghumagh |
Խաղ ու մաղ (խաղերու շարք)․ արեւմտահայերէնով փոքրերու եւ մեծերու խաղերու շարք մը հայախօս եւ հայախօս չեղողներու համար՝ զնտուկ։
«Խաղ ու մաղ»ը մաս կը կազմէ 2016-ի Նորարարութեան Աշխատանոցէն (Յուլիս 9-17 2016, Քուլարէշ, Փորթուկալ) ներշնչուած ծրագիրներուն (նախաձեռնութիւն Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Արեւմտահայերէնի Զարգացման բաժինի) եւ օժանդակուած է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան կողմէ։
Խաղ ու մաղ ծրագիրը 27 խաղերէ բաղկացած շարք մըն է, ուր խաղերը ներկայացուած են 1-6 վայրկեան տեւողութեամբ տեսերիզներու միջոցաւ։ Շարքը ներշնչուած եւ քաղուած է աւանդական խաղերէ, հաւաքող եւ պատրաստողն է Անահիտ Սարգիսեան։
Շարքին խաղերը կը խաղցուին զոյգերով կամ խումբերով։ Խմբային խաղերու պարագային, նախընտրելի է խաղալ բացօթեայ տարածքի վրայ, կամ սրահներու մէջ եւ յատկապէս դպրոցական բակերուն մէջ, որոնք լաւագոյն վայրն են խաղերը սովորութեան վերածելու։
Խաղերու շարքին ներկայացում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստորեւ, զնտուկ կայքէջին մէջ խաղին մասին մեծարուած ներկայացում-բացատրականէն բաժին մը․-
Խաղ ու մաղ շարքը կը սկսի ձեռնախաղով՝
Մեր խաղաշխարհը կը սկսի
երեխային աշխարհը չափելու
միջոցներով։
Մէկ մատ է,
քանի՞ թիզ է…։
Հեռու չէ՛,
երկու քայլ է…։
Խաղերուն մէկ մասը հաշուերգեր են, որոնք կը գործածուին բոլոր խաղերէն առաջ՝
Հաշուերգերը միշտ կը հնչեն.
խաղէն առաջ կամ խաղի ժամանակ,
խաղը սկսողին
կամ աշխատանք մը կատարողին
դժուար ընտրութիւնը
ձգելով բախտին…։
Հաշուերգերն են՝ Ակուլ տուկուլ, Աղուտ կուտ եւ Մատանիս կորսնցուցի։ Կան նաեւ հանելուկ խաղեր՝
Հանելուկներուն պոչը երկար է…։
Կարելի է ստեղծել ու խաղալ
բոլոր կենդանիներուն համար…։
Կրկնել`
գոց սնտուկ,
բաց սնտուկ,
մէջէն ելաւ հանելուկ…։
Հանելուկ խաղերն են՝ Ուղտը եւ Գորտը։
Ծանօթագրութիւններուն մէջ կը ներկայացուի իւրաքանչիւր խաղ ու մաղ։
[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12] [13] [14] [15] [16] [17] [18] [19] [20] [21] [22] [23] [24] [25] [26] [27] [28]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ զնտուկ․ Խաղ ու մաղ
- ↑ Խաղ ու մաղ․ խաղեր․ Քանի՞ թիզ
- ↑ Խաղ ու մաղ․ խաղեր․ Ափ եւ ծափ
- ↑ Խաղ ու մաղ․ խաղեր․ Օձախաղ
- ↑ Խաղ ու մաղ․ խաղեր․Լուացքը
- ↑ Խաղ ու մաղ․ խաղեր․ Դալար թաթիկ
- ↑ Խաղ ու մաղ․ խաղեր․ Ակուլ տուկուլ – Հաշուերգ
- ↑ Խաղ ու մաղ․ խաղեր․ Մատանիս կորսնցուցի – հաշուերգ
- ↑ Խաղ ու մաղ․ խաղեր․ Սոխ սխտոր
- ↑ Խաղ ու մաղ․ խաղեր․ Ակուլ տուկուլ – Հաշուերգ բ
- ↑ Խաղ ու մաղ․ խաղեր․ Սոխ սխտոր ոտնախաղ
- ↑ Խաղ ու մաղ․ խաղեր․Բարձ ու վերմակ, աստղ եւ լուսնակ
- ↑ Խաղ ու մաղ․ խաղեր․Արագիլին բոյնը
- ↑ Խաղ ու մաղ․ խաղեր․ Արեւ լուսին աստղ
- ↑ Խաղ ու մաղ․ խաղեր․ Հաւ աքլոր հաւկիթ – Տարբերակ Ա
- ↑ Խաղ ու մաղ․ խաղեր․ Հաւ աքլոր հաւկիթ – Տարբերակ Բ
- ↑ Խաղ ու մաղ․ խաղեր․ Պըճինկօ
- ↑ Խաղ ու մաղ․ խաղեր․ Կոտոշ կոտոշ
- ↑ Խաղ ու մաղ․ խաղեր․Թաշկինակի խաղ
- ↑ Խաղ ու մաղ․ խաղեր Գայլախաղ կամ քայլախաղ
- ↑ Ուղտը – Հանելուկ
- ↑ Գորտը – Հանելուկ
- ↑ Խնոցի
- ↑ Ընկերներ ընկերներ
- ↑ Ծաղկեփունջ – ա
- ↑ Ծաղկեփունջ – բ
- ↑ Փաթթուկ – ա
- ↑ Փաթթուկ – բ