Խալիլ Փաշա
| Խալիլ Փաշա թրք.՝ Halil Kut | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 1882[1] կամ 1881 |
| Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 20 Օգոստոս 1957 |
| Մահուան վայր | Պոլիս, Թուրքիա[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | թրքերէն |
| Ուսումնավայր | Թրքական ռազմական Քոլեճ, |
| Մասնագիտութիւն | զինուորական |
| Կուսակցութիւն | Միութիւն Եւ Յառաջադիմութիւն |
Խալիլ փաշա կամ արդի թրքերէնով՝ Հալիլ փաշա կամ Խալիլ Քութ Հալիլ Գութ (1881 – 20 Օգոստոս 1957),[2] Օսմանական թուրքիոյ ռազմական հրամանատար եւ քաղաքական գործիչ, Հայաստանի Ա․ Հանրապետութեան անկախութեան նախօրէին՝ Կովկասեան ճակատի թրքական զօրքերու գերագոյն հրամանատար։ Ան ծառայեց Օսմանեան բանակին մէջ Համաշխարհային Առաջին Պատերազմի ընթացքին, մանաւանդ մասնակցելով Ռուսաստանի դէմ ռազմական արշաւանքներուն Կովկասի շրջանին մէջ եւ Անգլիացիներուն դէմ Միջագետքի (այժմու Իրաք) մէջ։
Խալիլ փաշա պատասխանատու էր բազմաթիւ դաժանութեանց ու ոճիրներու համար որոնք գործադրուեցան հայ եւ ասորի քաղաքացիական բնակչութեան դէմ Հայոց Ցեղասպանութեան ընթացքին։ Ան վերահսկեց Բիթլիսի, Մուշի եւ Պայազիտի մէջ տեղի ունեցած հայ տղամարդոց, կիներուն ու երեխաներուն կոտորածները։[3][4][5] Զոհերէն շատերը ողջ-ողջ թաղուեցան յատուկ պատրաստուած փոսերու մէջ։ Ան նաեւ անցաւ Իրան եւ այդտեղ կոտորածի ենթարկեց հայերը, ասորիները եւ պարսիկները։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1047848120 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ "Kutülamara kahramanı Halil Kut dün vefat etti", Milliyet, 21 August 1957.
- ↑ The Thirty-Year Genocide: Turkey's Destruction of Its Christian Minorities, 1894–1924։ Harvard University Press։ 2019։ էջեր 161–164
- ↑ Blood and Soil: A World History of Genocide and Extermination from Sparta to Darfur։ Yale University Press։ 2007։ էջ 413։ ISBN 978-0-300-10098-3
- ↑ America and the Armenian Genocide of 1915։ Cambridge University Press։ 2003։ էջեր 61–65։ ISBN 978-0-521-82958-8