Լուսին Ամարա
Լուսին Ամարա | |
---|---|
![]() | |
Ծննդեան անուն | անգլերէն՝ Lucine Armaganian |
Ծնած է | 1 Մարտ 1925[1][2] |
Ծննդավայր | Հարթֆորդ[2] |
Մահացած է | 6 Սեպտեմբեր 2024[3][4] (99 տարեկանին) |
Մահուան վայր | Քուինս, Նիւ Եորք[5] |
Քաղաքացիութիւն |
![]() |
Ազգութիւն | Հայ[2] |
Ուսումնավայր | Արևմուտքի երաժշտական ակադեմիա?[2], Հարաւային Քալիֆորնիոյ Համալսարան[2] և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Թորնթոնի երաժշտական դպրոց? |
Տեսակ | օփերա |
Մասնագիտութիւն | օպերային երգչուհի |
Աշխատավայր | Սան Ֆրանցիսկոյի օպերա? և Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ երգչախումբ? |
Լուսին Ամարա (բուն անունով՝ Թագուհի Արմաղանեան, անգլերէն՝ Lucine Amara, 1 Մարտ 1925[1][2], Հարթֆորդ[2] - 6 Սեպտեմբեր 2024[3][4], Քուինս, Նիւ Եորք[5]), Նիւ Եորքի Մեթրոփոլիթըն օփերայի երգչուհի:
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Քոնեքթիքըթի Հարթֆըրտ քաղաքին մէջ, ապա ընտանիքին հետ փոխադրուած է Տիթրոյիթ (Միշիկըն): Ան հասակ առած է Սան Ֆրանսիսքոյի մէջ, ուր իր Էվերեկցի հայրը ունեցած է կօշիկի նորոգութեանց խանութ մը:
Ամարա իր ներշնչումը առած է Սթելլա Էյզնըր Էյնէ, որ քաջալերած է զինք երգի դասեր առնելու: Նախապէս Լուսին հետեւած է ջութակի դասերու եւ իբրեւ ջութակահարուհի բազմաթիւ ելոյթներ ունեցած:
Իբրեւ երգչուհի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երգչուհիի իր ասպարէզին մէջ նետուած է 1945-46-ին, երբ մուտք գործած է Սան Ֆրանսիսքոյի օփերայի խումբին մէջ․
![]() |
Ջութակ նուագած եւ երգած էի խրախճանքներու ժամանակ, սակայն նախ եւ առաջ ոչ մէկ ձեւով շահագրգռուած էի ասպարէզի վերածելու այդ։ - Լուսին Ամարա
|
![]() |
Սթելլա Էյզնըր Էյի քաջալերութիւններուն իբրեւ հետեւանք սկսած է երգի դասեր առնել, երբ 18 տարեկան էր: Սկսած է երգել 1947-ին եւ այդ առթիւ արժանացած է ութ շաբթուայ կրթաթոշակի, Սանթա Պարպարայի Երաժշտական Կաճառին մէջ մասնագիտանալու համար:
1949-ին համաամերիկեան մրցակցութեան մը ընթացքին, որուն մասնակցած եմ 1500-է աւելի երգչուհիներ, Լուսին շահած է «Աթուաթըր-Քէնթ» մրցանակը: Այս մրցանակով իրաւունք ձեռք բերած է համերգ մը տալ Հոլիվուտ Պովլի մէջ Էօժէն Օրմանտիի ղեկավարութեան տակ, ինչպէս Նաեւ սկզբնական ելոյթ մը ունենալ Սան Ֆրանսիսքոյի սիմֆոնիք նուագախումբին հետ՝ Փիէռ Մոնթէոյի ղեկավարութեան տակ:
Իր փրոֆեսիոնալ մուտքէն հինգ տարի ետք, 1950-ին, Ամարա մուտք կը զործած է Մեթրոփոլիթըն Օփերայի մէջ, բեմին ետեւէն երգելով Վերտիի «Տոն Քարլօ»ն: Այդ թուականէն ետք, երգչուհին վայելած է մեծ յաջողութիւն եւ երգած է առաջնորդող կարեւոր դերերու մէջ:
Լուսին Ամարա գլխաւոր դերը վերցուցած Մոցարթի օփերաներէն մէկուն մէջ, 1 Յունուար 1962, Մնթրոփոլիթըն Օփերայի մէջ, ան երգած է Ֆէօրտիլիճի դերը:
Հայազգի Սոփրանօն յաջորդող 14 եղանակներուն ընթացքին հանդիսացած է Մեթրոփոլիթըն Օփերայի գլխաւոր աստղերէն մէկը:
1964-ին ան խաղացած է իր 36-րդ դերը Կունոյի «Ֆոուսթ»ին մէջ Մարկըրիթի դերով:
Շրջապտոյտներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամարա իր առաջին եւրոպական շրջապտոյտը կատարած է 1954-ին, երբ ելոյթներ ունեցած է Հռոմի եւ Սթոքհոլմի մէջ եւ աւելի ետք երգած է Էտիմ պուրկի, Օլինտէնպուրկի եւ Սկովտիոյ տարեկան փառատօներուն:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 https://operawire.com/obituary-legendary-soprano-lucine-amara-dies-at-99/
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.echovita.com/us/obituaries/ny/queens/lucine-amara-18598072
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.nytimes.com/2024/09/19/arts/music/lucine-amara-dead.html
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «ՀԱՅՐԵՆԻՔ» օրաթերթ, Ուրբաթ, 19 Յունուար 1962, ԱՍԿԷ ԱՆԿԷ, էջ 3։
- «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՈՒՀԻ», Հոկտեմբեր, թիւ 10, 1965, էջ 22-23։
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։ ![]() |