Լուսինէ Թովմասեան
| Լուսինէ Թովմասեան | |
|---|---|
| Ծնած է | 25 Յուլիս 1986 (40 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | գեղեցկութեան մրցոյթի մասնակից և նորաձեւութեան կերպար |
Լուսինէ Թովմասեան ( 25 Յուլիս 1986, Երեւան, Խորհրդային Միութիւն), «Միս Հայաստան» գեղեցկութեան մրցումի մասնակից, «Միս Հայաստան 2003» գեղեցկութեան տիտղոսը նուաճողը[1]։ 2005 թուականին ճանչցուած է «Փոխ միս Եւրոպա-2005»:
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Երեւան։ 2003 թուականին ընդունուած է Հայ-ռուսական սլաւոնական համալսարանը` միջազգային յարաբերութիւններու բաժինը, որ աւարտած է 2008 թուականին:
2008-2009 թուականներուն ուսանած է Լոնտոնի «Ուեսթմինիսթըր» համալսարանի միջազգային յարաբերութիւններու բաժինին մէջ` ստանալով մագիստրոսի աստիճան[1]:
2008-ին հիմնադրած է «Նոր ռատիօ» կայանը:
2009-ին հմնադրած է «Նիւ Մակ» ամսաթերթը:
2008-2013 աշխատած է իբրեւ մամլոյ քարտուղար` Հայաստանի Հանրային պատկերասփիւռի ընկերութեան մէջ, վարած է «Մենք ու մենք» նախագիծը։:
2012-էն առ այսօր կը ղեկավարէ «Ֆրեշ իվենց» հանդիսութիւններու կազմակերպութիւնը:
Ան կը շարունակէ իր հաղորդավարուհիի ասպարէզը:
Վարած է «Արմենիա» պատկերասփիւռի ընկերութեան «Բարի լոյս» յայտագիրը[2]:
Ամուսնացած է, ունի դուստր մը:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 «Լուսինե Թովմասյան»։ www.1tv.am (անգլերեն)։ արտագրուած է՝ 2026-05-13
- ↑ «Միս Հայաստան»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2017-06-30։ արտագրուած է՝ 2026-05-13