Լուսիկ (անձնանուն)
(Վերայղուած է Լուսիկ (անձնանուն, արեւմտահայերէն)-էն)
Լուսիկ, հայկական արական եւ իգական անուն։ Յառաջացած է հայերէն լոյս բառին փաղաքշական լուսիկ ձեւէն։ Սկզբնական շրջանին արական անձնանուն էր, ինչպէս Լոյսպարոն եւ Պարոնլոյս անձնանունները, այնուհետեւ դարձած է իգական։[1]
Գործածութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Լուսիկ, աշակերտ Բարդուղիմէոս առաքեալի, զոր վախճանած եւ թաղուած է Վանանդ գիւղին մէջ։ Անոր վրայ կառուցուեցաւ Լուսկայ վանքին մատուռը (1-ին դար)։[2]
- Լուսիկ վարդապետ, աղանդաւոր, ուսուցիչ Սմբատ Թոնդրակեցիի։[3]
- Լուսիկ, դուստրը եւ քոյրը Յովհաննէս քահանայի, զոր 1296 թուականին Սուռմարի քաղաքին մէջ Ծերուն գիրչին գրել տուաւ Աւետարան մը։[4]
- Լուսիկ, հօրը քեռորդին՝ Մխիթար գիրչի, 1314 թուական։[5]
- Լուսիկ, որդի տանուտէր Կիւրեղի, զոր Ախքիրմանի մէջ Նիկողայոս եպիսկոպոսին ընդօրինակել տուաւ Ճաշոցը 1460 թուականին։[6]
- Լուսիկ, զաւակ Խուդադարի, զոր 1497 թուականին Որճոկ գիւղին մէջ գրել տուաւ Աւետարան մը։[7]
- Լուսիկ սարկաւագ, զոր 1580 թուականին ընդօրինակած է Սաղմոսը՝ հայերէն եւ թաթարերէն լեզուներով։[8]
- Լուսիկ անունը յիշատակուած է նաեւ 1581[9], 1627[10], 1631[11], 1635[12] թուականներուն։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Հրաչեայ Աճառեան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ., Երեւան, էջ 439-440։
- ↑ Օրբ․ ե․ Սիսական 299ա, 300ա, 312ա
- ↑ Հայապ․ 551
- ↑ Ձեռագիր Վասպուրական 121-122
- ↑ Հացունի, Դաստիար․ 44
- ↑ REA 10, 64
- ↑ Տաշեան, Ցուց․ 285
- ↑ Ձեռագիր Վենետիկ Ա․ 362
- ↑ Թորոս աղբ․ Բ․ 430
- ↑ Ձեռագիր Սեբաստիա=ՀԱ 1926, 544
- ↑ Ձեռագիր Հալէպի Ա․ 74
- ↑ Դրնղ․ 528