Լուսիկ Ագուլեցի
| Լուսիկ Ագուլեցի | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | հայ.՝ Լուսիկ Ժորիկի Հարությունյան |
| Ծնած է | 31 Մայիս 1946 |
| Ծննդավայր | Վերին Ագուլիս, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւն |
| Մահացած է | 13 Յուլիս 2018[1] (72 տարեկանին) |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան |
| Մասնագիտութիւն | նկարչուհի և ազգագրագէտ |
| Անդամութիւն | Հայաստանի Նկարիչներու Միութիւն |
| Ամուսին | Եուրի Սամուէլեան |
Լուսիկ Ագուլեցի-Սամուէլեան (Լուսիկ Ճորճիկ Սամուէլեան) (31 Մայիս 1946-, Ագուլիս, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւն - 13 Յուլիս 2018[2]), հայ նկարչուհի, ազգագրագէտ, ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ (2014):
Քանդակագործ Եուրի Սամուէլեանի կինն է։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լուսիկ Ագուլեցի ծնած է 31 Մայիս 1946-ին, Նախիջեւանի Ագուլիս քաղաքը։
1953-ին ընտանիքով տեղափոխուած են Երեւան։
1963-1967-ին ուսանած է Երեւանի Փանոս Թէրլէմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարանը։
1966-ին արժանացած է «Աւանգարդ» թերթի յատուկ մրցանակին։
1974-ին անդամակցած է Հայաստանի նկարիչներու միութեան[3]։
Լուսիկ Ագուլեցիի կտաւները կը գտնուին Հայաստանի եւ արտերկրի թանգարաններու յատուկ հաւաքածոներու մէջ։
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1968-էն մասնակցած է տարբեր ցուցահանդէսներու Հայաստանի եւ արտերկրի մէջ։
Անհատական ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1996՝ Հայաստանի ազգային պատկերասրահ
- 1997՝ Ստեփանակերտ
- 1997՝ «Մկրտչեան» ցուցասրահ
- 1999՝ Թեսաղոնիկէ, Յունաստան։
Խմբակային ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1977՝ Փարիզ
- 1977՝ ԱՄՆ
- 1978՝ Գերմանիա
- 1981՝ Իրաք
- 1983՝ Լոս Անճելըս, Տիթրոյթ, Թորոնթօ, Մոնթրէալ
- 1985՝ Մոսկուա
- 1986՝ Ճափոն
- 1987՝ Յունաստան
- 1987՝ Իջեւան
- 1989՝ Հայաստանի ազգային պատկերասրահ
- 1994՝ Պելճիքա, Ֆրանսա
- 1995-1997՝ Արցախ
- 1998՝ «Ժամանակակից արուեստը 21-րդ դարու շեմին»
- 2003՝ Մինսք
- 2003՝ «Հայաստան-Սփիւռք» համաժողովին նուիրուած ցուցահանդէս
Պարգեւներ, մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1967-ին՝ մրցանակ Անդրկովկասեան ցուցահանդէսին մէջ
- 1968-ին՝ կին նկարիչներու ցուցահանդէսի առաջին մրցանակ
- 1975-ին՝ Մոսկուայի համամիութենական ցուցահանդէսի Գեղարուեստի ակադեմիայի մրցանակ
- ՀՀ մշակոյթի նախարարութեան պատուոյ գիր
- Երեւանի քաղաքապետարանի պատուոյ գիր
- 2003-ին՝ Մեսրոպ Մաշտոցի անուան մշակոյթի կեդրոնի կողմէ համամարդկային արժէքները պահպանելու համար մրցանակ
- 2010-ին՝ Մովսէս Խորենացիի շքանշան[4]
- 2011-ին՝ «Գրքարուեստ» հանրապետական չորրորդ մրցանակաբաշխութեան Լուսիկ Ագուլեցիի «Անցեալի մասունքներ» գիրքը արժանացած է գլխաւոր մրցանակի, ստացած է նաեւ ԱՊՀ երկրներու «Գրքարուեստ» միջազգային մրցանակաբաշխութեան «Արուեստի գիրք» անուանակարգի առաջին մրցանակ
- 2014-ին՝ ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ[5]
- 2014-ին՝ Երեւանի քաղաքապետի ոսկեայ շքանշան
Մէջբերումներ Լուսիկ Ագուլեցիէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լուսիկ Ագուլեցիի տուն թանգարանը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տունը, ուր երկար տարիներ ապրած եւ ստեղծագործած է ազգագրագէտ եւ նկարչուհի Լուսիկ Ագուլեցին, վերածուած է տուն-թանգարանի:
Թանգարանին մէջ ցուցադրուած են հին իրեր, խեցեղէն, դրամներու հաւաքածոյ, հնատիպ գիրքեր ու սրբանկարներ, գորգեր, տարազներ, աշխատանքային գործիքներ, զէնքեր, պերճանքի իրեր, ծիսական տիկնիկներ, ծիսական ծառեր եւ այլն[6]:
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լուսիկ Ագուլեցի, «Անցեալի մասունքներ», Երեւան, 2010:
- Լուսիկ Ագուլեցի, «Եուրի Սամուէլեան», Երեւան, 2012:
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լուսիկ Ագուլեցի-Սամուէլեան, Երեւան, 2004, 90 էջ:
- Նազիկ Արմէնակեան, «Հայոց տօնածիսական մշակոյթն ըստ գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցու ստեղծագործութիւնների», Երեւան, 2015, 408 էջ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Կյանքից հեռացել է ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին
- ↑ Կեանքէն հեռացած է ազգագրագէտ Լուսիկ Ագուլեցին
- ↑ «Սամուէլան Լուսիկ Ագուլեցի, ծն. 31.05.1946-ին., ք. Երեւան, գեղանկարիչ, 1974-ին. ՀՆՄ անդամ»։ A1+ Vernissage (en-US)։ 27-07-2010։ արտագրուած է՝ 15-07-2018
- ↑ «ՀՀ նախագահի հրամանագիրերը - Փաստաթուղթեր - Հայաստանի Հանրապետութեան Նախագահ»։ նախագահ.հայ։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 15-01-2018-ին։ արտագրուած է՝ 15-07-2018
- ↑ «ՀՀ նախագահի հրամանագիրերը - Փաստաթուղթեր - Հայաստանի Հանրապետութեան Նախագահ»։ նախագահ.հայ։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 01-12-2018-ին։ արտագրուած է՝ 15-07-2018
- ↑ Լուսիկ Ագուլեցիի տուն թանգարան
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լուսիկ Ագուլեցին Էյ Վի Փրոտաքշն կայքէն Archived 2021-06-24 at the Wayback Machine.
- Աքրամ Այլիսլի եւ Լուսիկ Ագուլեցի
- Հանդիպում նկարչուհի, ազգագրագէտ Լուսիկ Ագուլեցիի հետ[permanent dead link]
- Ուտել աղի բլիթ, թէ ոչ. ազգագրագէտի եւ քահանայի տեսակէտերը
- Մինչեւ ամուսնութիւնը տարազ չէի կրում, Լուսիկ Ագուլեցի