Լուիս Սուարէզ
| Լուիս Սուարէզ սպ.՝ Luis Suárez | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | սպ.՝ Luis Alberto Suárez Díaz |
| Ծնած է | 24 Յունուար 1987[1][2][3][…] (38 տարեկան) |
| Ծննդավայր | Սալտո, Ուրուկուէյ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Afro-Uruguayan?[5] |
| Մասնագիտութիւն | ֆութպոլիստ |
Լուիս Ալպերթօ Սուարէզ Դիազ (սպ.՝ Luis Alberto Suárez Díaz, 24 Յունուար 1987[1][2][3][…], Սալտո, Ուրուկուէյ), ուրուկուէյցի ֆութպոլիստ, յարձակող, սպանական Պարսելոնա եւ Ուրուգուէյի ֆութպոլի ազգային հաւաքականի մարզիկ։
Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ակումբ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լուիս Ալպերթօ Սուարէզը ծնած է 1987 թուականի Յունուար 24-ին, Սալտօ քաղաքը, Արժանթինի սահմանին մօտ։ 2003 թուականին Սուարէզին ընդունած էն երկրի ամէնայայտնի երկու ակումբներէն մեկուն՝ Նասիոնալի ակադեմիան։ Երկու տարի անց ան մաս կազմած է խումբին հիմնական կազմին։ 2005-06 մրցաշարքերուն խփած է 12 կօլ. ան օգնած է ակումբին յաղթելու հերթական ախոյեանական տիտղոսը։
2006 թուականին Սուարէզը 800 հազար եւրոյով տեղափոխուած է հոլանտական չափանիշներով համեստ Գրոնինգեն ակումբը, այդ կազմին մէջ 29 խաղի մէջ խփեց 10 կօլ։ 2007-ին 7.5 միլիոն եւրոյով տեղափոխուեցաւ Այաքս, ուր խաղաց մինչեւ 2011 թուական։
Այաքի առաջին մրցաշարքին 33 խաղի ընթացքին դարձաւ 17 կօլի հեղինակ, իսկ 2008-09 մրցաշրջանին՝ 31 խաղի մէջ 21 կօլ առաջնութեան լաւագոյն ռմբարկուն խփած էր մէկ կօլ աւելի։ Սուարէզը յաջող անցուց նաեւ 2009-10 շրջանը՝ դառնալով 35 կօլի հեղինակ Էրեդիվայզիի մէջ։ 2009-ի Դեկտեմբեր 25-ին, Հոլանտայի բաժակի խաղարկութեան ժամանակ, «WHC» սիրողական խումբին դէմ խաղին ան խփեց 6 կօլ, իսկ Այաքսը յաղթեց 14-1 հաշիւով։
2011-ի Յունուարին Սուարէզին կը ցանկային բերել Ուքրանական Շախտյորը եւ ռուսական Զենիթը, սակայն ֆութպոլիստը մերժեց այդ ակումբները։ 2011 թուականի Յունուար 28-ին Այաքսը յայտարարեց, որ ընդունած է Լիվերբուլի առաջարկը։ Դրանսֆըրի արժէքը կազմեց 26.5 միլիոն եւրօ։ Յունուար 31-ին Սուարէզը պայմանագիր ստորագրեց «Լիվերբուլի» հետ։ Ան ստացաւ 7 համարի մարզաշապիկը, որ նախապէս կը հագուէր Լիվերբուլի լեգենդ Կեննի Դալգլիշը։
Իր առաջին կօլը նոր ակումբի կազմին հետ Սուարէզը խփեց արդէն իր դեբյուտին՝ Ստոկ Սիթի ակումբին դէմ խաղին։ Մարտ 6-ին Լուիսը օգնեց «Լիվերբուլին» յաղթել Մանչեսթըր Իւնայթըտին 3-1 հաշիւով՝ մասնակցելով բոլոր կօլերուն։ Մարտ 20-ին Սուարէզին՝ վերջին վայրկեանին խփած կօլը յաղթանակ բերաւ Լիվերբուլին Սանդերլենդի դէմ խաղին։
Հաւաքական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սուարէզը առաջին անգամ ազգային հաւաքականին մաս կազմած է 2007 Փետրուար 8-ին։ Ատկէ ետք Սուարէզը պարբերաբար սկսած է հրաւիրուիլ ազգային խումբ եւ մասնակցած է 2010 Ֆութպոլի աշխարհի առաջնութեան։
Սուարէզը մասնակցած է ուրուգուէյցիներու երեք խմբային հանդիպումներուն եւ իր առաջին կօլը խփած Մեքսիկայի դէմ խաղին։ 1/8 եզրափակիչին՝ Հարաւային Քորէայի դէմ խաղին Սուարէզը դարձաւ երկու կօլի հեղինակ։
1/4 եզրափակիչին Գանայի հաւաքականին դէմ խաղին 120-րդ րոպէին Սուարէզը արժանացաւ կարմիր քարտի, երբ ան ազատեց Ասամոա Գյանի հարիւր տոկոսանոց կօլի հարուածը սեփական դարպասէն։ Արդիւնքով Սուարէզը փրկէց իր խումբը պարտութենէ։ Ասամոա Գյանը չկարողացաւ իրականացնել 11-մեթրանոց կօլը, իսկ այդ խաղին յաղթական եկան ուրուգուէյցիները։
2011 թուականի Յուլիս 24-ին, Ամերիկայի բաժակի եզրափակիչ խաղին ուրուգուէյցիները 3-0 հաշիւով յաղթեցին Փարակուէյի ֆութպոլի ազգային հաւաքականին։ Լուիսը այդ խաղին դարձաւ կօլի եւ կօլային փոխանցման հեղինակ եւ աւարտին դարձաւ առաջնութեան լաւագոյն ֆութպոլիստը։
Քանի մը յաջող մրցաշարքերէ յետոյ Սուարէզով կը սկսին հետաքրքրուիլ եւրոպական խումբերը։ Ռէալի եւ Պարսելոնայի միջեւ ընտրութիւնը Սուարէզի օգտին էր: 2014-ին Սուարէզը կը տեղափոխուի Պարսելոնա ստանալով թիւ 9 համարով մարզաշապիկը, որ կը պատկանէր Ալեքսիս Սանչէզին։ Սուարէզի փոխանցումը ամէնաթանկն էր ակումբին պատմութեան մեջ։
Հետաքրքիր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լուիս Սուարէզը քանի մը անգամ խածած է մրցակից ֆութպոլիստները՝ Բրանիսլավ Իվանովիչ, Ջորջիո Կյելինի եւ այլն։ 2014-ին Պրազիլի մէջ կայացած աշխարհի առաջնութեան ժամանակ Իտալիայի դէմ խաղին Կյելինիին խածնելէն յետոյ կը պատժուի 9 խաղ հաւաքականի կազմին հետ եւ 4 ամիս ակումբային խումբի հետ (որ չի խանգարեր զինք տեղափոխուիլ Պարսելոնա)։
Նուաճումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խմբային
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
«Նասիոնալ»
- Ուրուկուէյի ախոյեան։ 2005-06
«Այաքս»
- Էրեդիվայզի։ 2010-11
- Հոլանտայի բաժակ։ 2009-10
Կաղապար:Country data Ուրուգվայ Ուրուգուէյի ֆութպոլի ազգային հաւաքական
- Ֆութպոլի աշխարհի առաջնութիւն 2010։ 4-րդ տեղ
- Ֆութպոլի Ամերիկայի բաժակ 2011։ Ախոյեան
Անձնական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հոլանտայի առաջնութեան լաւագոյն ռմբարկու։ 2009-10
- Հոլանտայի տարուայ լաւագոյն ֆութպոլիստ։ 2009-10
Վիճակագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2011 թուականի Մայիս 1-ի դրութեամբ
| Ակումբ | Սիզըն | Լիկա | բաժակներ | Հարաւ ամերիկեան բաժակներ/ Եւրաբաժակներ | Այլ | Ընդհանուր | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խաղեր | կօլեր | Խաղեր | կօլեր | Խաղեր | կօլեր | Խաղեր | կօլեր | Խաղեր | կօլեր | ||
| Նասիոնալ | 2005-06 | 27 | 10 | 0 | 0 | 3 | 0 | 4 | 3 | 34 | 12 |
| Ընդհանուր | 27 | 10 | 0 | 0 | 3 | 0 | 4 | 2 | 34 | 12 | |
| Գրոնինգէն | 2006-07 | 29 | 10 | 2 | 1 | 2 | 1 | 4 | 2 | 37 | 15 |
| Ընդհանուր | 29 | 10 | 2 | 1 | 2 | 1 | 4 | 3 | 37 | 15 | |
| Այաքս | 2007-08 | 33 | 17 | 3 | 2 | 4 | 1 | 4 | 2 | 44 | 22 |
| 2008-09 | 31 | 22 | 2 | 1 | 10 | 5 | 0 | 0 | 43 | 28 | |
| 2009-10 | 33 | 35 | 6 | 8 | 9 | 6 | 0 | 0 | 48 | 49 | |
| 2010-11 | 13 | 7 | 1 | 1 | 9 | 4 | 1 | 0 | 24 | 12 | |
| Ընդհանուր | 110 | 81 | 12 | 12 | 32 | 16 | 5 | 2 | 159 | 111 | |
| Լիվըրբուլ | 2010-11 | 11 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 2 |
| Ընդհանուր | 174 | 103 | 14 | 13 | 37 | 17 | 13 | 7 | 238 | 140 | |
Անձնական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սուարէզը մէծցած է մինակ մօր հետ, վեց եղբայրներու եւ քոյրերու կողքին։ 2009 թուականին ան ամուսնացած է իր մանկութեան ընկերուհիին՝ Սոֆիա Բալբիի հետ։ Լուիսի աւագ եղբայրը՝ Պաոլո Սուարէզը, նոյնպէս պրոֆեսիոնալ ֆութպոլիստ է։
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լուիս Սուարեսը LiverpoolFC.tv կայքում։
- Լուիս Սուարեսը LFCHistory.net կայքում։
- Լուիս Սուարեսը Archived 2011-08-29 at the Wayback Machine. Premier League կայքում։