Լութֆի Թապագեան
| Լութֆի Թապագեան | |
|---|---|
| Ծնած է | 1941 |
| Ծննդավայր | Հալէպ, Սուրիա |
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
| Մասնագիտութիւն | խմբագիր |
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Հալէպ, Սուրիա: Նախնական ուսումը ստացած է Վարդանեան, ՀԲԸՄ-ի Լազար Նաճարեան եւ Ալեփփօ Գոլէճ, ապա Պէյրութի Վիեննական Մխիթարեան երկրորդական վարժարանը:
Բարձրագոյն ուսումը ստացած է Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական Ինստիտուտի մէջ, ուրկէ վկայուած է Մագիստրոս Արուեստից տիտղոսով:
Մինչեւ 1959 ապրած է Սուրիա, 1959-1978՝ Լիբանան: Ամերիկա հաստատուած է 1978-ին:
Ամուսնացած է Մատլէն Ճռճռեանի հետ, դուստրերը՝ Նարինէ եւ Կարինէ, թոռնները Նանօր, Սարին, Նարօտ, Նարեկ, Մհեր եւ Արէն[1]:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աշխատակցած է «Արարատ», «Երիտասարդ Հայ» (Պէյրութ) եւ «Լրաբեր», «Նոր Օր», «Ապրիլ» (Ամերիկա) թերթերուն:
Հիմնադիր եւ խմբագրական կազմի անդամ եղած է Պէյրութի «Երիտասարդ Հայ» երկշաբաթաթերթին 1969-1975, խմբագիր Լոս Անճելըսի «Լրաբեր» շաբաթաթերթին 1979-1991, «Նոր Օր»ի խմբագրութիւնը վարած է 1981-1985:
Եղած է հիմնադիր վարչականներէն ՀԲԸՄի Լոս Անճելըսի Արտաւազդ Թատերախումբին[1]:
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1987-ին հայրենի կառավարութիւնը զինք պարգեւատրած է Խաչատուր Աբովեանի անուան շքանշանով՝ իր մատուցած ազգային-հայրենասիրական ծառայութիւններուն համար[1]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 ««ԱՍՊԱՐԷԶ»ի 110ամեակի Մեծարեալները»։ Asbarez - Armenian (en-US)։ 2018-10-19։ արտագրուած է՝ 2026-01-15