Լոռի Փամբակի Երկրագիտական Թանգարան
Լոռի Փամբակի Երկրագիտական Թանգարան | |
|---|---|
|
| |
| Տեսակ | թանգարան |
| Երկիր |
|
| Տեղագրութիւն | Վանաձոր |
| Հասցէ | Կ. Դեմիրճյան 23/1, Վանաձոր |
| Հիմնադրուած է | 1938 |
| 40°48′54″N 44°28′20″E / 40.815003°N 44.472292°E | |
![]() | |
![]() | |
Լոռի Փամբակի երկրագիտական թանգարան, թանգարան Լոռի մարզի Վանաձոր քաղաքին մէջ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանը հիմնադրուած է 1938 թուականին, Վանաձորի Սուրբ Աստուածածին եկեղեցւոյ յարկի տակ[1], այնուհետեւ տեղափոխուած է շէնքէ շէնք՝ Վանաձորի թիւ 1 մշակոյթի տուն, հին ծննդատան շէնքի երկրորդ յարկ, Ալ. Թաիրովի կառուցած «Հայաստան» առողջարանի 4-րդ մասնաշէնք, երաժշտական դպրոց։ 1988 թ. երկրաշարժի պատճառով թանգարանը կորսնցուցած է իր շէնքը։ Աւերուած շէնքէն փրկուած է թանգարանի արժէքաւոր հաւաքածոն։ Թանգարանը գործունէութիւնը շարունակած է Վանաձորի Ռուսական եկեղեցւոյ հարեւանութեամբ տեղադրուած տնակներուն մէջ[2]։ 2012 թուականէն թանգարանը տեղափոխուեցաւ նոր շէնք[3]։
Ցուցադրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանի հնագիտութեան, ազգագրութեան եւ նորագոյն պատմութեան բաժիններուն մէջ կը պահուին աւելի քան 34165 թանգարանային առարկայ։
Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը կը համարուի Լոռի մարզի միակ մշակութային օջախը, որ ոչ միայն ամուր կապ կը պահպանէ մշակութային աշխարհի հետ, այլեւ կը ներկայացնէ հայ ժողովուրդի դարերու ընթացքին կուտակած հարուստ նիւթական ժառանգութիւնը։ Թանգարանին մէջ ներկայացուած են Լոռուայ վարպետներու ստեղծած ձեռագործերը, կարպետներ ու գորգեր, արծաթեայ գօտիներ ու զարդեր, զէնքերու տեսակներ։ Թանգարանին մէջ հինի հետ կողք-կողքի կը ներկայացուի Լոռուայ ներկան, մեր օրերու մարդոց ստեղծածը։ Թանգարանին մէջ Ք.Ա. 3-րդ հազարամեակէն կարելի է անցնում կատարել մեր օրեր եւ հակառակը։
Թանգարանը հարուստ է հնագիտական եւ ազգագրական եզակի նմուշներով, որոնցմէ են հնագիտական կաւանօթները, ստեփանաւանցի վարպետ Գալուստ Չալաբեանի փայտէ կոմպոզիցիաները եւ Վանի ոսկերիչ Մկրտիչ Ղազարեանի ձեռքի աշխատանքները։
Շաքարաման
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շաքարաման գնդաձեւ է, շուրթէն ցած ռելիեֆ տերեւաձեւ զարդանախշով, յատակը հարթ է, կլոր, յատակէն դէպի իրան կը բարձրանայ ռելիեֆ ուղղահայեաց զարդանախշ։ Շաքարամանը ունի երկու բռնակ։ Կափարիչը կլոր է, որու վրայ ալիքաձեւ ռելիեֆ զարդանախշ է, որու կեդրոնը վեր կը բարձրանայ ծաղիկի կոկոնի ձեւով պատրաստուած բռնակը։ Պատրաստուած է Վանի մէջ 19-րդ դարի 2-րդ կիսունն, ոսկերիչ Մկրտիչ Ղազարեանի կողմէ։
Արծաթեայ գօտի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գօտի արծաթ, ոսկեջրած, հարուստ բուսական եւ երկրաչափական զարդանախշերով։ Զարդանախշումը կատարուած է ֆիլիգրան ձեւով։ Իւրաքանչիւր սալիկի վրայ առնուած է ծաղկագմբէթ, որոնց հագցուած են կիսաթանկարժէք կարմիր քարեր (14 տարբեր մեծութեան քար) ։ Ճարմանդը ծաղկի թերթիկի տեսք ունի, կ՚ամրացուի գմբէթաւոր քորոցով, որ ճարմանդին ամրացուած է արծաթէ շղթայիկով։
Վազա սեւ գոյնի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վազա սեւ գոյնի լաւ փայլեցրած, շուրթներուն ունի երեք հատ անցքներով ելուստներ կափարիչի համար, բերուած է Գեղարօտէն 1955 թուականի պեղումներու ընթացքին։ Ք. ա. 11-9-րդ դար։
Ձայնասփիւռի տեսքով փոքր սարք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ձայնասփիւռի տեսքով փոքր սարք, տակէն անցքով, էնեոլիթեան, երկրաչափական եւ պարուրաձեւ զարդերով։ Յայտնաբերուած է Կիրովականի մէջ, 8-րդ դպրոցի բակը, պատահաբար։ Ք.ա 3-րդ հազարամեակ։
Սափոր (հիտրիա)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սափոր (հիտրիա), գունազարդ, սեւ զարդանախշումով, որ կը կապուի հնագոյն մարդու եռաստիճան գաղափարի հետ։ Ք.ա. 21-19-րդ դարեր, Կիրովական, Դիմաց թաղամաս։
Միջոցառումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանին մէջ կը կազմակերպուին թեմատիկ ցուցադրութիւններ, միջոցառումներ, գիտահաւաքչական եւ գիտահետազոտական աշխատանքներ։
Հասցէ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանը կը գտնուի Լոռի մարզի Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճեանի 23/1 հասցէին վրայ։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Լոռի Փամբակի երկրագիտական թանգարան
- ↑ Թանգարան տնակներում
- ↑ «Լոռի-Փամբակ» երկրագիտական թանգարանը տնակից շենք տեղափոխվեց

