Լիհատես կղզեխումբ
| Կղզեխումբ | |
|---|---|
| Լիհատես | |
| Λιχάδες | |
|
Լիհատես հրաբխային կղզիակներ | |
| Երկիր | Յունաստան, Էվոյիքոս ծոց |
| Շրջան | Յունաստան |
Լիհատես կամ Լիհադոնիսիա(յուն․՝ Λιχάδες, Λιχαδονήσια)․ Էվոյիքոս ծոցի հրաբխային կղզեխումբ, Յունաստան։
Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիհատես հրաբխային կղզեխումբը կը բաղկանայ 7 կղզիակներէ՝ Մոնոլիա (ամենամեծը), Մեղալի Սթրոկիլի, Միքրի Սթրոկիլի, Սթենօ, Վայիա, Վորիաս, Լիմանի եւ փոքրիկ ժայռագօտիներէ։ Կը պատկանի Իսթիէա-էտիփսոս քաղաքապետութեան (Էվիա)։[1]
Ք․Ա․ 426-ին տեղի ունեցած երկրաշարժին իբրեւ հետեւանք, Լիհատես հրաբխային կղզիներուն մեծ մասը կը սուզուի։
Կղզիները մինչեւ 20-րդ դարու կէսին կը բնակուէին։ Կղզեխումբին բնակչութեան թիւն էր 70 (1928)։ 1960-ական թուականներուն բնակիչները կղզիակները կը լքեն։ Մոնոլիա կղզիակին հարաւային մասին, նշմարելի են բնակավայրին կառոյցները։[2]
Զբօսաշրջիկութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիհատես վերջին տասնամեակներուն զբօսաշրջիկութեան կեդրոն դարձած են։ Զբօսաշրջիկներուն առիթը կը տրուի նաեւ շրջանի ծովուն հարուստ յատակը դիտել։[3]