Լիլի Էլըն
| Լիլի Էլըն անգլերէն՝ Lily Allen | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | պրիթ. անգլ.՝ Lily Rose Beatrice Allen |
| Ծնած է | 2 Մայիս 1985[1] (41 տարեկան) |
| Ծննդավայր | Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնտոն, Լոնտոն, Անգլիա, Միացեալ Թագաւորութիւն[2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | անգլերէն |
| Ուսումնավայր | Բիդեյլզ դպրոց?, Հիլ Հաուսի Միջազգային դպրոց, Միլֆիլդ?, Millfield Preparatory School? և Mander Portman Woodward? |
| Տեսակ | փոփ երաժշտութիւն[3], գրայմ?, սինթիփոփ?, ինդի փոփ?, սքա և Ժամանակակից «Ար եւ Պի» |
| Մասնագիտութիւն | Հեղինակ ու կատարող, դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստահաղորդավար, հաղորդավար, ստուդիական երաժիշտ, pop musician, երգահան, երգչուհի և երաժիշտ |
| Աշխատավայր | BBC? |
| Ամուսին | Դևիդ Հարբոր?[4] և Sam Cooper? |
| Ծնողներ | հայր՝ Կիթ Ալլեն?, մայր՝ Ալիսոն Օուեն? |
| Կայքէջ | lilyallenmusic.com(անգլերէն) |
Լիլի Էլըն (անգլերէն՝ Lily Allen, 2 Մայիս 1985[1], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնտոն, Լոնտոն, Անգլիա, Միացեալ Թագաւորութիւն[2]), անգլիացի երգչուհի, երգերու հեղինակ, դերասանուհի եւ հաղորդավարուհի։
Անգլիացի դերասան Թէոն Ալֆի Էլընի քոյրը։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ան ծնած է 2 Մայիս 1985-ին, Համըրսմիթ , արեւմտեան Լոնտոնի մէջ։ Ան ունի աւագ քոյր՝ Սառա, կրտսեր եղբայր՝ դերասան Ալֆի (անոր «Alfie» երգի հերոսը) եւ կրտսեր քոյր՝ Ռեպեքա։

Լիլի Էլըն 15 տարեկանին կէս թողած է ուսումը եւ կենդրոնացած է երաժշտութեան վրայ, խորացնելով իր երաժշտական գիտելիքները։
Լիլիի երաժշտական ասպարէզը սկսած է 2005 թուականին, երբ ան պայմանագիր կնքած է «Regal Recordings»ի հետ եւ սկսած է հրապարակել իր վոքալային ձայնագրութիւնները «Myspace» ընկերային ցանցին մէջ: Այդ բոլորին ժողովրդականութիւնը հանգեցուցած է «BBC Radio» 1-ի եթերի ընթացքին հնչելուն:
2006 թուականին, անոր առաջին ալպոմը՝ «Smile»ը («Ժպիտ»), նկատուած է տարուան Յուլիս ամսուան բրիտանական ամէնէն լաւ ալպոմը[5]։ Անոր ձայնագրած առաջին ալպոմը մեծ ընդունելութիւն գտած է հանդիսատեսի կողմէն եւ վաճառուած է 2,6 միլիոն օրինակով՝ աշխարհի տարածքին։ Այս ալպոմին շնորհիվ Էլըն արժանացած է «Կրեմմի», «Brit Awards» եւ «MTV Video Music Awards» մրցանակներուն։
Ան սկսած է նկարահանել իր «թոք-շոու»ն՝ «Լիլի Էլընը եւ ընկերները» վերնագիրով, «BBC Three»-ի համար։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Person Profile // Internet Movie Database — 1990.
- 1 2 Lilly Allen — United Kingdom, London: The Guardian, 1821. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
- ↑ Montreux Jazz Festival Database
- ↑ https://people.com/tv/david-harbour-and-lily-allen-are-married/
- ↑ «"All the No. 1s". Archived from the original on 28 July 2007. Retrieved 23 November 2009.»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007 թ․ հուլիսի 28-ին։ արտագրուած է՝ 2007 թ․ հուլիսի 28