Լիլիթ Պիպոյեան
| Լիլիթ Պիպոյեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 16 Յունիս 1955 (71 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Տեսակ | ժողովրդական երաժշտութիւն |
| Մասնագիտութիւն | երգչուհի և երաժիշտ |
| Ծնողներ | հայր՝ Սուրեն Պիպոյան? |
| Կայքէջ |
www |
Լիլիթ Սուրէնի Պիպոյեան (16 Յունիս 1955, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ երգչուհի, երգահան, ճարտարապետ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիլիթ Պիպոյեանը ծնած է 1955 թուականին Երեւանի գեղանկարիչ Սուրէն Պիպոյեանի ընտանիքին մէջ։ Աւարտած է Ալեքսանդր Սպենդիարեանի անուան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրային բաժինը։ 1971-1973 թուականներուն ուսանած է Երեւանի Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնին մէջ, 1972-1977 թուականներուն՝ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանին մէջ։
Պիպոյեանի ստեղծագործութիւնները հիմնուած են հայ պոեզիայի եւ ժողովրդական բանահիւսութեան վրայ։ Միջնադարեան աշխարհիկ երգերու հիման վրայ կը ստեղծէ ժամանակակից նոր մեղեդիներ։ Թողարկած է 4 ձայնասկաւառակ (մէկը՝ Ռուբէն Հախվերտեանի հետ)։ Համերգներով եղած է աշխարհի տարբեր երկիրներու մէջ[1]։
Ձայնասկաւառակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Ժամանակակից ալթերնաթիւ ալպոմ» մրցանակ, Լոս Անճելըս, 1999, 2003
- «Հեղինակային երգի լաւագոյն ալպոմ» մրցանակ, Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխութիւն, 2004
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Timely Hymns to a Timeless City
- ↑ «Լիլիթ Պիպոյան, «Լիալուսին»»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023 թ․ սեպտեմբերի 4-ին։ արտագրուած է՝ 2023 թ․ սեպտեմբերի 4
- ↑ «Լիլիթ Պիպոյան, «Կապույտ ծաղիկ»»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023 թ․ սեպտեմբերի 4-ին։ արտագրուած է՝ 2023 թ․ սեպտեմբերի 4