Լիլիթ Բրուտեան
Լիլիթ Բրուտեան | |
|---|---|
| Ծնած է | 7 Օգոստոս 1953 (72 տարեկան) |
| Ծննդեան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Գործատու | Երեւանի Պետական Համալսարան |
| Կրթութիւն | Երեւանի Պետական Համալսարան |
| Կոչում | փրոֆեսոր |
Լիլիթ Գէորգի Բրուտեան (7 Օգոստոս 1953, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ լեզուաբան։ Բանասիրական գիտութիւնների դոկտոր (1992), պրոֆեսոր (2003), Հայոց փիլիսոփայական ակադեմիայի ակադեմիկոս։ Երեւանի պետական համալսարանի ռուսաց լեզուաբանութեան, տիպաբանութեան եւ հաղորդակցման տեսութեան ամբիոնի վարիչ[1][2]։
Գիտական հետաքրքրութիւններու շրջանակը կը ներառէ ընդհանուր եւ համեմատական լեզուաբանութիւն, լեզուափիլիսոփայութիւն, հաղորդակցման եւ փաստարկման տեսութիւն, գործաբանութիւն (պրագմատիկա), գենդերային լեզուաբանութիւն, ճանաչողական եւ հոգելեզուաբանութիւն, երեխաներու խօսքի ուսումնասիրութիւն, տեղանունագիտութիւն եւ այլ հիմնախնդիրներ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիլիթ Բրուտեան ծնած է 7 Օգոստոս 1953 -ին, Երեւան։ 1975 թուականին աւարտած է Երեւանի պետական համալսարանը։ 1979 թուականէն աշխատած է նոյն համալսարանին մէջ, միաժամանակ՝ ՀՀ ԳԱԱ Լեզուի ինստիտուտին մէջ որպէս գիտաշխատող։
1994–1995 թուականներուն եղած է Մոնթքլէրի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր։
Գիտական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հեղինակ է շուրջ 120 գիտական աշխատութիւններու, որոնք հրատարակուած են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սպանիոյ, Իտալիոյ, Սլովենիայի, Լեհաստանի, Չինաստանի, Նիտերլանտներու, Ֆինլանտայի, Ուքրանիոյ, Զուիցերիոյ, Լիթուանիայի եւ այլ երկիրներու մէջ։ Անոր աշխատանքներուն մէջ կան 10 մենագրութիւններ։
Կատարած է զեկուցումներ միջազգային գիտաժողովներու մէջ՝ Նիդեռլանդներ, ԱՄՆ, Իսպանիա, Ռուսաստան, Ֆինլանդիա, Շուեյցարիա, Լեհաստան, Լիտուա, Բելառուս եւ Չինաստան։
Մասնագիտական անդամակցութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անդամ է՝
- Փաստարկման ուսումնասիրութեան միջազգային ընկերութեան (Նիդեռլանդներ)
- Գործաբանութեան միջազգային ընկերութեան (Բելգիա)
- «Journal of US-China Foreign Language» (ԱՄՆ) եւ «Journal of Sino-US English Teaching» (ԱՄՆ) գիտական պարբերականներու խմբագրակազմերուն
- «Լեզու եւ լեզուաբանութիւն» ամսագրի խմբագրակազմին
- Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտացուած խորհուրդներու
Նաեւ՝ Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարութեան Գիտութեան պետական կոմիտեի փորձագէտ է[3]։
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Աշխարհի առաջատար մանկավարժ 2005» (Մեծ Բրիտանիա), 2005
- ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան պատուոգիր, 2009
Ծանութագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Լիլիթ Գեորգի Բրուտյանը ԵՊՀ կայքում»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017 թ․ հոկտեմբերի 28-ին։ արտագրուած է՝ 2016 թ․ հոկտեմբերի 15
- ↑ «Լիլիթ Գեորգի Բրուտյան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016 թ․ նոյեմբերի 9-ին։ արտագրուած է՝ 2016 թ․ հոկտեմբերի 15
- ↑ «Zarkfoundation - Լիլիթ Բրուտյան»։ zarkfoundation.com
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լիլիթ Գեորգի Բրուտյանը ԵՊՀ կայքում Archived 2016-11-09 at the Wayback Machine.