Լիլիա Չիլինկարեան
| Ծնած է | 12 Դեկտեմբեր 1941[1] |
|---|---|
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 14 Օգոստոս 2018[2] (76 տարեկանին) |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | բժիշկ, դոցենտ և փրոֆեսոր |
| Զաւակներ | Արմէն Մուրատեան |
Լիլիա Արտաշէսի Չիլինկարեան (12 Դեկտեմբեր 1941[1], Երեւան, Խորհրդային Միութիւն - 14 Օգոստոս 2018[2]), բժշկուհի, կենսաբանական գիտութիւններու թեկնածու, դոցենտ, Ռուսաստանի Բնագիտական գիտութիւններու ակադեմիայի պատուաւոր փրոֆեսոր (1999)։
Բժիշկ Արմէն Մուրատեանի մայրը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիլիա Չիլինկարեանը ծնած է 1941 թուականին Երեւան քաղաքին մէջ։ Հայրը՝ Արտաշէս Չիլինկարեան, մահացած է անոր ծնունդէն երկու օր ետք, իսկ մայրը՝ Մելիտա Պաղտասարեան, եղած է վիրաբոյժ[3]։
1958 թուականին ոսկէ մեդալով աւարտած է Երեւանի Պուշկինի անուան թիւ 8 դպրոցը։ Այնուհետեւ ուսումը շարունակած է Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական բաժանմունքին մէջ եւ 1964 թուականին աւարտած է այն՝ գերազանց յառաջադիմութեամբ։
1964-1968 թուականներուն եղած է Երեւանի պետական բժշկական հիմնարկի կենսաքիմիայի ամպիոնի ասպիրանտ։
1975 թուականին գերազանցութեամբ աւարտած է ԽՍՀՄ նախարարներու խորհուրդին կից պետական պատենտաբանութեան եւ յայտնագործութիւններու ղեկավարի բարձրագոյն կուրսերը։
2002 թուականին լրացուցիչ վերապատրաստում անցած է Հայաստանի Ամերիկեան համալսարանին մէջ։
1983-1987 թուականներուն եղած է Երեւանի պետական բժշկական համալսարանի «Նիւթափոխանակութեան պաթոքիմիայի» գիտահետազօտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ապա մինչեւ 1994 թուական՝ կենսաքիմիայի ամպիոնի ասիստենտ, իսկ 1994-2009 թուականներուն՝ նոյն ամպիոնի դոցենտ։
1999 թուականին Ռուսաստանի Բնագիտական գիտութիւններու ակադեմիայի կողմէ անոր շնորհուած է պատուաւոր փրոֆեսորի կոչում[3]։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Խորհրդային Հայաստանի նախարարներու խորհուրդին կից Բարձրագոյն եւ միջին մասնագիտական կրթութեան պետական կոմիտէի պատուոգիր (1964)
- Ա. Իսահակեանի անուան մրցանակ՝ «Գիտութեան վաստակաւոր գործիչ» կոչում
- Երեւանի պետական բժշկական համալսարանի ոսկէ մեդալ (70-ամեակ)
- Երեւանի պետական բժշկական համալսարանի ոսկէ մեդալ (90-ամեակ)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Чилингарян Лилия Арташесовна
- 1 2 Կյանքից հեռացել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի մայրը
- 1 2 www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/։ արտագրուած է՝ 2020 թ․ սեպտեմբերի 17
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Лилия Чилингарян Archived 2020-02-15 at the Wayback Machine.