Լիթուանիոյ դրօշ
Արտաքին տեսք
| Լիթուանիոյ դրօշ | |
|---|---|
|
| |
| Տեսակ | ազգային դրօշ |
| Երկիր |
|
| Իրաւասութեան տարածք | Լիթուանիա |
| Նշան | 🇱🇹 |
| Յարաբերութիւն | 5:3 |
| Ընդունուած է | 1820 |
| Գոյներ | Դեղին (գոյն), կանաչ և կարմիր |
| Պատկերուած է | դաշտ |
Լիթուանիոյ դրօշը ուղղանկիւնաձեւ պաստառ մըն է, որ կազմուած է երեք հաւասար լայնութեամբ հորիզոնական շերտերէ։ Վերին շերտը դեղին է, միջինը՝ կանաչ, իսկ ստորինը՝ կարմիր։ Դրօշին լայնութեան եւ երկարութեան յարաբերակցութիւնը 3։5 է։
1992 թուականի հանրաքուէով ընդունուած Լիթուանիոյ Հանրապետութեան Սահմանադրութեան 15-րդ յօդուածով սահմանուած են պետական դրօշին գոյները՝ դեղին, կանաչ եւ կարմիր։ Դրօշին մանրամասն նկարագրութիւնն ու գործածութեան կարգը կը սահմանուին «Պետական դրօշի եւ այլ դրօշներու մասին» օրէնքով, որ վերանայուած է 1 Սեպտեմբեր 2004-ին։
1988-2004 ժամանակաշրջանին դրօշին համամասնութիւնը 1։2 էր, ինչպէս նաեւ նախկին Լիթուանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան դրօշին պարագային։
Դրօշին գոյները ունին խորհրդանշական իմաստ.
- Դեղինը կը խորհրդանշէ լոյսն ու արեւը,
- Կանաչը կը խորհրդանշէ խոտն ու բնութիւնը,
- Կարմիրը կը խորհրդանշէ Լիթուանիոյ ազատութեան եւ անկախութեան համար թափուած արիւնը[1]
| Գոյն | Դեղին | Կանաչ | Կարմիր |
|---|---|---|---|
| RGB (HTML) | #fcd116 | #00966E | #D62612 |
| CMYK | 0-30-100-0 | 100-55-100-0 | 25-100-100-0 |
| Pantone | 1235 C/U | 349 C/U | 1805 C/U |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Seimas of Lithuania - History of the National Flag. Retrieved December 15, 2006