Լիթի
| Լիթի Λήθη | |
|---|---|
| Ծնողներ | Էրիս |
Լիթի (յուն․՝ Λήθη)․ յունական դիցաբանութեան մէջ Լիթի Էրիդային դուստր էր եւ մոռացութիւնն ու ապերախտութիւնը կը պատկերացնէր։ Կարգ մը աղբիւրներու համաձայն ան երեք Խարիթեսին մայրն էր։
Լիթիէն իրենց անունը առած են Ադեսի հինգ գետերէն մէկը եւ աղբիւր մը, որոնց ջուրերէն խմող մահացածները կը մոռնային իրենց անցեալը, իրենց երկրային կեանքը։ Լիթի գետը կը պատկերացուէր որպէս ծերունի մը, որ իր ձեռքին մէջ սափոր մը ունէր, իսկ միւսին՝ գաւաթ մը։
Բլութարխոս կը նշէ թէ Աթէնքի Էրեխթիոնի մէջ կը գտնուէր Լիթիին զոհասեղանը։ Նաեւ, Վիօթիայի մօտակայ Թրոֆոնիոսի գուշակարանին մօտ, Լիթիին ակը կար, ինչպէս նաեւ Մնիմոսինիին աղբիւրը։ Հին ժամանակներուն մարդիկ կը հաւատային թէ Լիթին Թանաթոսին (մահ) եւ Իբնոսին (քուն) քոյրն էր։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]•Emmy Patsi-Garin: Յունական դիցաբանութեան հանրագիտարան, հրտկրչ․ «Χάρη Πάτση», Աթէնք 1969
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Յունա-անգլիական բառարան․ Լիթի(անգլերէն)
- ↑ Կերպարանափոխումներ․ Օվիդոս, 11-րդ գիրք(անգլերէն)
- ↑ theoi.com - Թրոֆոնիոս(անգլերէն)
- ↑ Արսթոֆանիս, Գորտեր, տող 185 (անգլերէն)
- ↑ Բլաթոնաս,Հանրապետութիւն 10.621(անգլերէն)
- ↑ WikiArt Լիթիին ջուրերը Էլիսեան դաշտերուն մէջ․ Roddam Spencer Stanhope, John, 1880(անգլերէն)
- ↑ Ստրապոն, Եէօղրաֆիքա (աշխարհագրական), A. Meineke. Leipzig: Teubner, 1877 (անգլերէն)