Լիա Օսիպեան
| Լիա Օսիպեան | |
|---|---|
| Ծնած է | 15 Յունուար 1930 (96 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
| Մասնագիտութիւն | բուսաբան, սնկաբան և բնախօս |
| Աշխատավայր | Երեւանի Պետական Համալսարան |
| Անդամութիւն | Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[1] |
Լիա Օսիպեան (15 Յունուար 1930, Երեւան), հայ բուսաբան, սնկաբան, մանկավարժ, Նիւ Եորքի Գիտութիւններու ակադեմիայի իսկական անդամ (1995 թուականէն), վաստակաւոր գիտնական[2]։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Երեւան։ 1952 թուականին աւարտ«ած է »Երեւանի պետական համալսարանը։
1960-1961 թուականներուն՝ Երեւանի պետական համալսարանի Գիտահետազօտական բաժանմունքի գիտական քարտուղար, 1971-2005 թուականներուն՝ կենսաբանութեան կաճառի բուսաբանութեան ամպիոնի վարիչ, 1985-1990 թուականներուն եւ 1999-2000 թուականներուն, միաժամանակ՝ նոյն կաճառի ատենապետ։ Նիւ Եորքի Գիտութիւններու ակադեմիայի անդամ։
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աշխատանքները կը վերաբերին տեսական եւ կիրառական սնկաբանութեան, սունկերու կազմին՝ ըստ տեսակի, կարգաբանութեան, բնապահպանութեան եւ ֆիզիոլոկիական գործունէութեան հարցերուն։
Հահայտանի Հանրապետութեան մէջ սնկաբանութեան փորձարար, ուղղութեան հիմնադիրն է։
Մշակած է «deuteromycete»ներու կենսական ձեւերու դասակարգումը, ուսումնասիրած է արտասովոր պայմաններու ազդեցութիւնը սունկերու կենսաբանական գործունէութեան վրայ։
«Ստորակարգ բոյսերի հիմնական խմբերի լատիներէն-ռուսերէն-հայերէն դասակարգումը» (1987) գիրքիը կազմողներէն է[3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://www.sci.am/membersview.php?id=168&langid=1
- ↑ ««ՅԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹԻՒԵՐ-2025»Ը՝ ՄԵՐ ՍԵՂԱՆՆԵՐՈՒՆ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2026-04-21
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007