Լիանա Ալեքսանեան (բժշկուհի)
| Լիանա Ալեքսանեան | |
|---|---|
| Ծնած է | 4 Օգոստոս 1961[1] (65 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Բժշկական Համալսարան |
| Կոչում | փրոֆեսոր |
| Մասնագիտութիւն | բժիշկ և թերապևտ |
Լիանա Ալեքսանդրի Ալեքսանեան (4 Օգոստոս 1961[1], Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ բժիշկ-թերափեւտ։ Բժշկական գիտութիւններու դոկտոր (2001), փրոֆեսոր (2002)։
Կը զբաղի շնչառական համակարգի հիւանդութիւններու ախտաճանաչմամբ եւ բուժմամբ (բրոնքիթ, թոքաբորբ, թոքերու քրոնիք խցանիչ հիւանդութիւն (COPD), պրոնքական ասթմա), սիրտ-անօթային համակարգի հիւանդութիւններով (զարկերակային գերճնշում, սիրտ-անօթային հիւանդութիւններ), յօդային հիւանդութիւններով (տարբեր տեսակի արթրոզներ), արտաքին շնչառութեան գործառոյթի գնահատմամբ, ելեկտրասրտագրութեամբ եւ զարկերակային օքսիմեթրիայով։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիանա Ալեքսանեան ծնած է 4 Օգոստոս 1961-ին, Երեւանի մէջ։
1984 թուականին աւարտած է Երեւանի պետական բժշկական համալսարանը։
1984-1994 թուականներուն աշխատած է Երեւանի առաջատար բուժհաստատութիւններէն մէկուն մէջ։ 1994 թուականէն աշխատանքի անցած է Մոսկուայի թիւ 50 Քլինիքական հիւանդանոցին մէջ, ուր 1997 թուականին սկսած է իր մանկավարժական գործունէութիւնը Թերափիայի եւ քլինիքական դեղաբանութեան ամպիոնին մէջ՝ փրոֆեսոր Ա. Վերտքինի ղեկավարութեամբ։
1997-2004 թուականներուն աշխատած է Մոսկուայի պետական բժշկա-ատամնաբուժական համալսարանին մէջ[2]։ 2001 թուականէն եղած է ուսումնական բաժնի վարիչ, իսկ 2003 թուականէն՝ Թերափիայի, քլինիքական դեղաբանութեան եւ շտապ բժշկական օգնութեան ամպիոնի փրոֆեսոր։
2004 թուականէն եղած է Մոսկուայի թիւ 50 Քլինիքական հիւանդանոցի գլխաւոր բժշկին տեղակալ, միաժամանակ՝ բժշկական գծով գլխաւոր տեղակալ[3]։
Գիտական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիանա Ալեքսանեանի աշխատանքները կը վերաբերին բորբոքային հիւանդութիւններու հակամանրէային բուժման խնդիրներուն։
Ան բազմաթիւ գիտական հրատարակութիւններու հեղինակ է, ներառեալ՝ ուղեցոյցներ, մեթոտական եւ ուսումնական ձեռնարկներ, ինչպէս նաեւ մենագրութիւններ[4]։
Անդամակցութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ռուսաստանի բժշկական եւ տեխնիկական գիտութիւններու ակադեմիայի լիիրաւ անդամ։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Московский Государственный Медико-Стоматологический Университет имени А. И. Евдокимова.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 http://am.hayazg.info/index.php?curid=10403
- ↑ «Алексанян Лианна Александровна»։ www.msmsu.ru։ արտագրուած է՝ 2020 թ․ մարտի 24
- ↑ «Алексанян Лиана Александровна - терапевт: отзывы, запись на прием - DocDoc.ru»։ docdoc.ru։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020 թ․ մարտի 24-ին։ արտագրուած է՝ 2020 թ․ մարտի 24
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։