Լէյլա Ստեփանեան
Արտաքին տեսք
Լէյլա Ստեփանեան | |
|---|---|
| Գործատու | Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան և ՀՀ ԳԱԱ եւ ՀՊՃՀ Տեղեկագիր. Տեխնիկական Գիտութիւններ |
| Կրթութիւն | Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան |
| Տիրապետած լեզուներ | հայերէն |
Լէյլա Գուրգէնի Ստեփանեան, հայ լեզուաբան, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախօս[1], ՀՀ ԳԱԱ եւ ՀՊՃՀ տեղեկագիրի «Տեխնիկական գիտութիւններ» հանդէսի պատասխանատու քարտուղար[2]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայրը՝ Գուրգէն Ստեփանեան, մայրը՝ Արշալոյս Մարդանեան։
1973 թուականին աւարտած է Երեւանի Աբովեանի անուան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
1975–1981 թուականներուն դասաւանդած է միջնակարգ դպրոցներու մէջ։
1981–1995 թուականներուն աշխատած է Երեւանի ճարտարագիտական համալսարանի հրատարակչութեան մէջ՝ որպէս խմբագիր։
1995 թուականէն ի վեր դասախօս է ԵՃՀ հայոց լեզուի եւ գրականութեան ամբիոնին մէջ։
Երկար տարիներ ուսումնասիրած է Պոլինեզիայի կղզիներուն մէջ ապրող ռապայ ժողովուրդի բառագանձին մէջ հայերէնի հետքերը։
Հեղինակ է շարք մը գիտական յօդուածներու եւ մէկ գրքի։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկական ենթաշերտը պոլինեզիական լեզուներուն մէջ
- Պոլինեզացիներու նախահայրենիքը ըստ տեղանուններու (Pulotu/Polotu – Պուլոտու/Պոլոտու)[3]
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ ՀՊՃՀ դասախոսական կազմ
- ↑ ««ՀՀ ԳԱԱ և ՀՊՃՀ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ» հանդեսի խմբագրական կոլեգիա»
- ↑ «Աշխատությունը «Բազմավեպ» հանդեսում»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016 թ․ մարտի 6-ին։ արտագրուած է՝ 2014 թ․ մարտի 7