Լեֆթերիս Բաբատոբուլոս
Լեֆթերիս Բաբատոբուլոս յուն․՝ Λευτέρης Παπαδόπουλος | |
---|---|
Ծնած է | 14 Նոյեմբեր, 1935 |
Ծննդավայր | Աթէնք |
Քաղաքացիութիւն | Յունական |
Ազգութիւն | Յոյն |
Ուսումնավայր | Աթէնքի Համալսարան |
Տեսակ | բանաստեղծութիւն |
Մասնագիտութիւն | լրագրող, գրագէտ, բանաստեղծ, յօրինող, հեռասփռման ծրագիրներ ներկայացնող |
Ամուսին | Ռայա Մուզենիդու |
Երեխաներ | Եաքինթի Բաբատոբուլու, Նոթիս Բաբատոբուլոս |
Լեֆթերիս Բաբատոբուլոս յուն․՝ Λευτέρης Παπαδόπουλος, (14 Նոյեմբեր 1935, Աթէնք, Փոքր Ասիայէն ծագում ունեցող յոյն լրագրող, գրագէտ եւ բանաստեղծ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Աթէնք։ Ծնողքը գաղթական եղած է․ հայրը Բրուսայէն՝ հիւսիս արեւմտեան Թուրքիա (հին Բիւթանիա), իսկ մայրը՝ Նովորոսիսքէն (Սեւ ծովու նաւահանգիստ, Ռուսիա)։ Ունեցած է դժուար մանկական տարիներ։ Աւարտած է Աթէնքի Համալսարանի Իրաւաբանական բաժինը։
Ասպարէզը սկսած է լրագրութեամբ․ 1959-էն մինչեւ 2012 եղած է «Թա Նէա»Τα Νέα օրաթերթին մնայուն աշխատակիցը։
Հեղինակն է «Επαρχίες της Αθήνας» Աթէնքի գաւառներ, «Η Τουρκία χωρίς φερετζέ» Թուրքիան առանց ֆերեծէի, «Οι παλιοί συμμαθητές» Հին դասընկերներ, «Ζω από περιέργεια» Հետաքրքրութենէ կ՛ապրիմ, «Όλα είναι ένα ψέμα» Ամէն բան սուտ է, «Μάνος Λοΐζος» Մանոս Լոյիզոս, «Εν αρχή ην ο Καζαντζίδης» Ամէն ինչի սկիզբը՝ Քազանծիդիս, «Είναι γλεντζές, πίνει γάλα» Գէֆի մարդ է, կաթ կը խմէ, «Δώδεκα πόντους και μισό» Տասներկու սմ եւ կէս, «Να συλληφθεί το ντουμάνι» Ձերբակալուի թանձր ծուխը, «Μάγκες πιάστε τα γιοφύρια» Մակես կամուրջները գրաւեցէք։ Թարգմանիչն է «Άσματος ασμάτων» Երգ երգոց եւ Ուիլիամ Շէյքսփիրի «Ռոմէօ եւ Ճիւլիէթ» գործերուն։
Ամուսնացած է Ռայա Մուզենիդու բեմադրիչին հետ եւ միասնաբար հեղինակներն են «Εν βρασμώ ψυχής» Կրքոտ վիճակի մէջ եւ «Ο γολγοθάς μιας ορφανής ανύπαντρης μητέρας» Որբ, անամուս մօր մը գողգոթան թատերագրութիւններուն։ Բաբատոբուլոս հեղինակն է յունական հեռատեսիլի կայաններէն ներկայացուած բազմաթիւ հեռասփռումներու։ Գործակցած է իբր բանաստեղծ քանի մը տասնեակ ֆիլմերու եւ երաժշտական թատերագրականներու ներկայացման․ ինչպէս օրինակ՝ «Γλυκιά Ίρμα» Անուշ Իրմա, «Εύθυμη χήρα» Ցնծալից այրի, «Άννυ» Աննի, «Ο Δρόμος» Ճամբան, եւայլն։
Իր երգերով երեք գիրքեր հրապարակուած են․ «Τα τραγούδια γράφουν την ιστορία τους» Երգերը իրենց պատմութիւնը կը գրեն, «Εκατό ανέκδοτα τραγούδια» Հարիւր անտիպ երգեր եւ «Τα τραγούδια μου» Իմ երգերս։
Մաս կը կազմէ «Աթէնքի օրաթերթերու խմբագիրներու միութեան» (ΕΣΗΕΑ), «Յոյն թատերագիրներու ընկերութեան», ինչպէս նաեւ նախագահը եղած «Յունաստանի յօրինողներու Ընկերութեան»։
Կատարած է լրագրական առաքելութիւններ դէպի Ամերիկա, Ռուսիա, Եւրոպա, Ասիա եւ Ափրիկէ։
Հեղինակն է մօտաւորապէս 1200 երգերու։ Թարգմանած է Ֆետերիքօ Կարսիա Լորգայի, Բապլօ Ներուդայի եւ Նազըմ Հիքմեթի բանաստեղծութիւններ։ «Ճամբան» Ο Δρόμος ձայնապնակը, ծախուած են 1․000․000 օրինակներ․ վաճառուած ձայնապնակներու առաջին դիրքը կը գրաւէ։
[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8]
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Քաթիմերինի․ Լեֆթերիս Բաբատոբուլոս․ Կ՛ուզէի իւրաքանչիւր տաղս վերջնական ըլլայ, 18-6-2018(յունարէն)
- ↑ www.lifo.gr - Աթենացիներ․ Շաբթուան աթենացին, Լեֆթերիս Բաբատոբուլոս17-4-2013(յունարէն)
- ↑ musiccorner․ Լեֆթերիս Բաբատոբուլոս․ մեծ բանաստեղծ-յօրինող (յունարէն)
- ↑ Հին դասընկերներ, Լեֆթերիս Բաբատոբուլոս, 23-6-2023(յունարէն)
- ↑ Նա ի Էվքերիա․ հեռասփռումի «երգիչներու տաղանդ» ծրագիր, Լեֆթերիս Բաբատոբուլոս դատական կազմի անդամ(յունարէն)
- ↑ 26 Յունիս 2018․ Լեֆթերիս Բաբատոբուլոս կ՛ըլլայ 78 տարեկան, տեսերիզ(յունարէն)
- ↑ Լեֆթերիս Բաբատոբուլոս, կենսագրութիւն(յունարէն)
- ↑ [chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://tert.nla.am/archive/NLA%20TERT/Husaber1913/1980/270.pdf Յուսաբեր․ ա․ էջ, ա․ սիւնակի գրութեան մէջ ․․․․ Լեֆթերիս Բաբատոբուլոս կ՝երգէ Վասիլիս. Բարագոստանտինու ]