Jump to content

Լեւոն Մելիք Շահնազարեան

Լեւոն Մելիք Շահնազարեան
Ծնած է 7 Փետրուար 1958(1958-02-07)
Ծննդավայր Գանձակ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Մահացած է 11 Օգոստոս 2015(2015-08-11) (57 տարեկանին)
Մահուան վայր Պտղնի, Կոտայքի մարզ, Հայաստան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն և  Հայաստան
Մասնագիտութիւն քաղաքագէտ և Խմբագիր

Լեւոն Մելիք Շահնազարեան (7 Փետրուար 1958(1958-02-07), Գանձակ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 11 Օգոստոս 2015(2015-08-11), Պտղնի, Կոտայքի մարզ, Հայաստան[1]), հասարակական, քաղաքական գործիչ, «Ոսկանապատ» վերլուծական կեդրոնի տնօրէն։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Կիրովապատ: 1974-ին ընդունուած է Թաշքենդի Ռուսաց լեզուի եւ գրականութեան հիմնարկը:

1988-ին տեղափոխուած է Արցախ: 1991-ին ընտրուած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր:

1992-էն 1995 ղեկավարած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին կապերու մնայուն յանձնախումբը, ինչպէս նաեւ եղած է Արցախի Գերագոյն խորհուրդի նախագահութեան անդամ:

1997-ին տեղափոխուած է Երեւան, ուր զբաղած է դասաւանդութեամբ եւ վերլուծական գործունէութեամբ:

Հեղինակած է աւելի քան 500 քաղաքագիտական-վերլուծական յօդուածներ:

Ամուսնացած է, ունէր 3 զաւակ[2]:

  1. ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան[3][4]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Մահացել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը» (ամհարերեն)։ արտագրուած է՝ 2025-09-11 
  2. «Մեր Կորուստները. Ոչ Եւս Է Քաղաքագէտ Լեւոն Մելիք Շահնազարեան»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2015-08-12։ արտագրուած է՝ 2025-09-11 
  3. «Լեւոն Մելիք-Շահնազարյանը հետմահու պարգեւատրվեց «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով» (արեւելահայերէն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018 թ․ ապրիլի 28-ին։ արտագրուած է՝ 2018 թ․ ապրիլի 24 
  4. «Ազատ Արցախ» թերթ, No 19 (30029), 20 Փետրուար 2018, էջ 5։