Լեւոն Խաչերեան
| Լեւոն Խաչերեան | |
|---|---|
| Ծնած է | 18 Մարտ 1924[1] |
| Ծննդավայր | Նիկոսիա, Նիկոսիա, Կիպրոս[1] |
| Մահացած է | 13 Ապրիլ 2007 (83 տարեկանին) |
| Մահուան վայր | Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Ուսումնավայր | Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան և Հայաստանի Հանրապետութեան գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկ |
| Մասնագիտութիւն | հայագէտ, լեզուաբան, բանասէր և պատմաբան |
| Աշխատավայր | Երեւանի Պետական Համալսարան, Մատենադարան և Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան |
Լեւոն Խաչերեան (18 Մարտ 1924[1], Նիկոսիա, Նիկոսիա, Կիպրոս[1] - 13 Ապրիլ 2007, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), սփիւռքահայ հայագէտ, լեզուաբան, բանասէր եւ պատմաբան։ Խաչերեանի հիմնական գիտական հետաքրքրութիւնները կենդրոնացած են միջնադարեան հայ մատենագրութեան, գրչութեան արուեստի եւ դասական գրաբարի ուսումնասիրութեան վրայ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Նիկոսիա, Կիպրոս։ Տեղափոխուած է Սուրիա, ապա՝ Լիբանան։ 1948 թուականին, հայրենադարձած է Խորհրդային Հայաստան, ուր աշխատած է Երեւանի Պետական Համալսարանը, Հայաստանի Պետական մանկավարժական համալսարանը եւ Մատենադարանը[2]։
1981 թուականին տեղափոխուած է Ամերիկայի Միացեալ Նահանգներ։
Հեղինակ է բազմաթիւ գիտական յօդուածներու եւ մենագրութիւններու։ Անոր գիտական ժառանգութեան մէջ կ'առանձնանան միջնադարեան Հայաստանի գրչութեան արուեստի քերականական տեսութեան ուսումնասիրութիւնը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #12022593X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «Խեչերյան Լևոն | armenianlanguage.am»։ www.armenianlanguage.am (արեւելահայերէն)։ արտագրուած է՝ 2026-06-22