Լեւոն Արիսեան
| Լեւոն Արիսեան | |
|---|---|
| Ծնած է | 19 Յունուար (1 Փետրուար) 1903[1][2] |
| Ծննդավայր | Վան, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
| Մահացած է | 1938[1][2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երամեան վարժարան[1] և Մոսկվայի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետ?[1] |
| Կոչում | փրոֆէսոր[1][2] |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, փիլիսոփայ և համալսարանի դասախօս |
| Աշխատավայր | Հայաստանի Կոմունիստական Կուսակցութիւն և Երեւանի Պետական Համալսարան |
| Անդամութիւն | Սպարտակ?[1] |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Լեւոն Եղիայի Արիսեան (19 Յունուար (1 Փետրուար) 1903[1][2], Վան, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 1938[1][2]), հայ պետական եւ կուսակցական գործիչ, փիլիսոփայ, մանկավարժ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լեւոն Արիսեան, ծնած է Վան։ Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրի հայկական «Երամեան» դպրոցին մէջ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներուն քոյրերուն հետ գաղթած է Երեւան։ 1916–ին մեկնած է Քիսլովոտսք՝ հօրեղբօր մօտ ուսումը շարունակելու։ 1917–ին Թիֆլիս փոխադրուած է եւ մարզարան ընդունուած է։ 1919–ին Երեւան տեղափոխուած է, աւարտած է արական մարզարանը։ 1919–ին եղած է «Սպարտակ» կազմակերպութեան անդամ, Փետրուար 1920–ին՝ համայնավարական կուսակցութեան շարքերը։ 1921-1925 թուականներուն սորված եւ աւարտած է Մոսկուայի պետական համալսարանի հասարակական գիտութեան հիմնարկը, որմէ ետք աշխատած է ՀԿ(բ) կ Կենկոմին մէջ որպէս մամուլի մասնաճիւղի վարիչ։
1927–ին եղած է Երեւանի պետական համալսարանի ուսումնական մասի ժողովրդապետը եւ համալսարանի մէջ դասաւանդած է։ Համալսարանին մէջ մէկ տարի աշխատելէ ետք, 1928–ին ընդունուած է Մոսկուայի հասարակական գիտութիւններու գիտահետազօտական հիմնարկի ռուսաստանեան ընկերակցութեան բաժինը։ 1933–ին հրաւիրուած է Հայաստան եւ լուսաւորութեան ժողովրդական պատուիրակ նշանակուած է։ 1934–ին ՀԿԿ Կենկոմի քարոզչութեան անդամ եղած է եւ խռովութեան բաժնի վարիչ։ 1936–ին դարձեալ լուսաւորութեան ժողովրդական պատրուիրակ նշանակուած է։ 1931–ին անոր շնորհուած է մասնագէտի գիտական կոչումը։
Գիտական հետազօտութիւնները իմացաբանութեան հարցերուն նուիրուած են, գերմանացի նշանաւոր փիլիսոփայ Իմանուէլ Կանտի եւ նորկանտականներու փիլիսոփայական հայացքներու քննական վերլուծութեան[3]։
1957–ին, Երեւանի մէջ ռուսերէն լեզուով լոյս տեսած է Լեւոն Արիսեանի «Իմացութեան տեսութեան պատմութենէն» մենագրութիւնը[4][5]։
1962–ին Երեւանի մէջ հիմնադրուած թիւ 127 դպրոցը մեծ մտաւորականի անունով կը կոչուի։
Մահը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1938–ին, 35 տարեկանին անհիմն բռնադատուած ու գնդակահարուած է։
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Из истории теории познания, Е., 1957.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Լևոն Արիսյանիի մասին ԵՊՀ կայքում
- ↑ Լ. Ղարիբջանյան, Երեւանի պետական համալսարան, Երեւան, 1994, էջ 179։
- ↑ Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 32։