Լաուրա Յովհաննիսեան
|
Պատկեր:Լաուրա Հովհաննիսյան.JPG | |
| Ծնած է | 3 Մարտ 1924[1] |
| Ծննդավայր | Գիւմրի |
| Մահացած է | 2010 |
| Կրթութիւն | Երեւանի Պետական Բժշկական Համալսարան |
| Մասնագիտութիւն | սրտաբան |
Լաուրա Սարիբեկի Հովհաննիսեան (3 Մարտ 1924[1], Գիւմրի - 2010), հայ սրտաբան էր։ Բժշկական գիտութիւններու դոկտոր (1972), փրոֆեսոր (1972)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լաուրա Յովհաննիսեանը ծնած է 1924 թուականին Լենինականի մէջ (այժմ՝ Գիւմրի)։ 1947 թուականին աւարտած է Երեւանի բժշկական համալսարանը։
1972-1999 թուականներուն եղած է Սրտաբանութեան գիտահետազօտական ինստիտուտի կլինիկալաբորատոր բաժանմունքի վարիչ։ 1997 թուականէն սկսեալ դասաւանդած է «Ուրարտու» համալսարանին մէջ։
1952-1979 թուականներուն հանդիսացած է Հայաստանի Հանրապետութեան սրտաբաններու ընկերակցութեան անդամ։
Գիտական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լաուրա Յովհաննիսեանի հետազօտութիւնները նուիրուած էին սրտամկանի եւ սրտի փականներու ախտահարումներու կլինիկա-ֆունկցիոնալ եւ կլինիկա-ձեւաբանական ուսումնասիրութեան։
Այս հետազօտութիւններուն հիման վրայ ան զարգացուցած է նոր ֆունկցիոնալ ուղղութիւն մը եւ առաջարկած բեռնուածքային քննութիւններու գնահատման նոր եղանակներ՝ սրտի փականներու ախտահարումներու պարագային ներսրտային հեմոտինամիք փոփոխութիւնները յայտնաբերելու նպատակով[2]։
Ան նաեւ առաջարկած եւ գործածութեան մէջ դրած է կենսամաթեմատիկական բանաձեւ մը, որ կ'օգնէ ճշդել սրտի ախտահարման բնոյթը եւ հիւանդի վիճակը վիրահատութենէն առաջ, ինչպէս նաեւ յետվիրահատական շրջանին[3]։
Լաուրա Յովհաննիսեանը 180 գիտական աշխատութեան եւ 3 մենագրութեան հեղինակ է[4]։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Աշխարհի կին մտաւորականներու «Ոսկէ Ռեքորտ» մրցանակ (1987)
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Սիրտանօթային համակարգի ֆունկցիոնալ հետազօտութեան ժամանակակից մեթոտները» (Կ. Գ. Ադամեանի հետ համահեղինակ), Երեւան, «Հայաստան», 1990։
- «Нагрузочные тесты и ишемическая болезнь сердца» (Կ. Գ. Ադամեանի հետ համահեղինակ), Երեւան, «Айастан», 1984։
- «Սրտամկանի ինֆարկտը եւ հիւանդներու ֆիզիքական աշխուժացումը» (Օ. Մկրտումեանի հետ համահեղինակ), Երեւան, «Հայաստան», 1980։
- «Սրտամկանի ինֆարկտով հիւանդի ֆիզիքական աշխուժացումը» (Օ. Մկրտումեանի հետ համահեղինակ), Երեւան, «Հայաստան», 1977։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 http://am.hayazg.info/index.php?curid=12365
- ↑ %20%D4%BC%D5%A1%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%20%D5%8D%D5%A1%D6%80%D5%AB%D5%A2%D5%A5%D5%AF%D5%AB, %22 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Հոբելյանական տարեթվեր»։ www.med-practic.com։ արտագրուած է՝ 2017 թ․ հունվարի 6