Լաոս
| Լաոս | |||||
|---|---|---|---|---|---|
| |||||
|
| |||||
| Կը ներառնէ | Attapeu Province?, Bokeo Province?, Bolikhamsai Province?, Champasak Province?, Hūaphan?, Khammouane Province?, Lūang Namthā?, Լուանգ Փրաբանգ?, Udomsai?, Phongsaly Province?, Sainyabūlī?, Salavan Province?, Savannakhet Province?, Սեկոնգ?, Vientiane?, Vientiane Province? և Xiangkhouang Province? | ||||
| Պետական լեզու | լաոսերեն? | ||||
| Մայրաքաղաք | Վիենտյան? | ||||
| Օրէնսդիր մարմին | National Assembly? | ||||
| Երկրի ղեկավար | Thongloun Sisoulith? | ||||
| Կառավարութեան ղեկավար | Sonexay Siphandone? | ||||
| Ազգաբնակչութիւն | 6 858 160 մարդ (2017)[1] | ||||
| Օրհներգ | Pheng Xat Lao? | ||||
| Կարգախօս | ສັນຕິພາບ ເອກະລາດ ປະຊາທິປະໄຕ ເອກະພາບ ວັດທະນາຖາວອນ, Peace, independence, democracy, unity and prosperity, Мир, независимост, демокрация, единство и просперитет, Simply Beautiful և Mor Brydferth! | ||||
| Հիմնադրուած է | 1949 թ. | ||||
| Արժոյթ |
Լաոսական կիպ? | ||||
| Ժամային համակարգ | UTC+7? և Asia/Vientiane?[2] | ||||
| Հեռաձայնային համակարգ | +856 | ||||
| Համացանցի յղում | .la? | ||||
| Մարդկային ներուժի զարգացման թիւ | 0,607[3] | ||||
| tourismlaos.org | |||||
Լաոս, պաշտօնապէս Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետութիւն (ԼԺԴՀ), Հարաւ արեւելեան Ասիոյ միակ ցամաքով շրջապատուած երկիրն է։ Գտնուելով Հնդոչինական Թերակղզիին վրայ, սահմանակից է Միանմարի եւ Չինաստանին հիւսիս արեւմուտքէն, Վիեթնամին արեւելքէն, Քամպոտիայի հարաւ արեւելքէն եւ Թայլանտին արեւմուտքէն ու հարաւ արեւմուտքէն։ Շուրջ 8 միլիոն բնակչութիւն ունենալով, անոր մայրաքաղաքն ու ամէնաշատ բնակեցուած քաղաքը Վիենթիանն է։
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լաոս հարաւ արեւելեան Ասիոյ միակ ցամաքով շրջապատուած երկիրն է։ Կը գտնուի 14° եւ 23°Հ լայնութեան միջեւ (մէկ տարածքը 14°-էն հարաւ է), եւ 100° եւ 108°Ա երկայնութեան միջեւ։ Անոր անտառապատ տեսարանը կը բաղկանայ լեռներէ, որոնց ամէնաբարձրը Ֆու Պիան է 2,818 մեթր (9,245 ft) բարձրութեամբ, քանի մը դաշտերով ու բարձրավանդակներով։ Մեքոնկ գետը կը կազմէ արեւմտեան սահմանին մէկ մասը Թայլանտի հետ, ուր Անամիթ Լեռնաշղթան կը կազմէ արեւելեան սահմանին մեծ մասը Վիեթնամի հետ եւ Լուանկ Փրապանկ Լեռնաշղթան հիւսիս արեւմտեան սահմանը Թայլանտի բարձրավանդակներուն հետ։ Երկու բարձրավանդակ կայ՝ Շիանկխուանկը հիւսիսին մէջ եւ Պոլավեն Բարձրավանդակը հարաւային ծայրը։ Լաոս կրնայ համարուիլ որպէս բաղկացած երեք աշխարհագրական տարածքներէ՝ հիւսիս, կեդրոն եւ հարաւ։ Լաոս 2019-ին ունեցաւ Անտառային Տեսարանի Ամբողջականութեան Ցուցանիշի միջին գնահատական 5.59/10, դասակարգելով զայն 98-րդ տեղը համաշխարհային կարգով 172 երկիրներէն։
1993-ին Լաոսի կառավարութիւնը երկրին ցամաքային տարածքին 21%-ը պահպանեց բնակավայրերու պահպանման համար։ Երկիրը չորս ազգերէն մէկն է ափիոնի աճման տարածքին մէջ, որ կոչուած է «Ոսկի Եռանկիւն»։ Հոկտեմբեր 2007-ի UNODC փաստերու գիրքին համաձայն՝ Ափիոնի Մշակումը հարաւ արեւելեան Ասիոյ մէջ, մշակման տարածքը 15 քառակուսի քիլոմեթր (5.8 քառակուսի մղոն) էր. ասիկա նուազ է 2006-ի 18 քառակուսի քիլոմեթրէն (6.9 քառակուսի մղոն)։
Կլիմայ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կլիման յաճախաբար արեւադարձային սաւաննա է եւ ազդուած է մուսսոնային օրինակէն։ Անձրեւային է եղանակը Մայիսէն մինչեւ Հոկտեմբեր, ապա չորային՝ Նոյեմբերէն մինչեւ Ապրիլ։ Տեղական աւանդութիւնը կը վկայէ որ երեք եղանակներ կան՝ անձրեւային, զով եւ տաք։ Կլիմայաբանօրէն սահմանուած չորային եղանակին վերջին երկու ամիսները աւելի տաք են քան առաջին չորս ամիսները։
Վայրի Կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լաոս, իր անտառներով ու գետային համակարգերով, տուն է որոշ վայրի կեանքի։ Ազգային այգիներ ինչպէս Նամ-Է-Փու Լուէյ կարեւոր ապաստարաններ են, կը պաշտպանեն վտանգուած տեսակներ, ինչպէս հիւսիսային ճերմակ ծնօտեալ կապիկն ու սաօլան։ Այս անտառները կը պաշտպանեն աւելի քան 50 կաթնասուն անասուններու տեսակներ եւ գրեթէ 300 թռչուննրու տեսակներ, զանազան սողուններու եւ երկկենցաղներու հետ միասին։
Քաղաքականութիւն[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետութիւնը (ԼԺԴՀ) համայնավարական պետութիւն մըն է, որ ինքզինք կը բնորոշէ իբրեւ ժողովրդական Դեմոկրատական պետութիւն: Ասիկա կը նշանակէ, որ այն պաշտօնապէս կը ջանայ երկիրը դրամատիրութենէն անցում կատարել դէպի համայնավարութիւն:
22 Մարտ 2021-ի դրութեամբ, պետութեան գլուխը նախագահ Թոնկլուն Սիսուլիթն է: Ան Յունուար 2021-էն ի վեր կը վարէ Լաոսի Ժողովրդական Յեղափոխական Կուսակցութեան ընդհանուր քարտուղարի պաշտօնը, որ զինք կը դարձնէ Լաոսի փաստացի (de facto) առաջնորդը:
Լաոսի առաջին՝ ֆրանսերէնով գրուած եւ միապետական սահմանադրութիւնը հռչակուած է 11 Մայիս 1947-ին, որով Լաոսը յայտարարուած է անկախ պետութիւն՝ Ֆրանսական Միութեան կազմին մէջ: 11 Մայիս 1957-ի վերանայուած սահմանադրութիւնը հանեց Ֆրանսական Միութեան վերաբերող յղումները, թէեւ կրթական, առողջապահական եւ արհեստագիտական կապերը նախկին գաղութատէր տիրութեան հետ պահպանուեցան: 1957-ի այդ փաստաթուղթը չեղեալ համարուեցաւ Դեկտեմբեր 1975-ին, երբ հռչակուեցաւ համայնավար ժողովրդական հանրապետութիւնը: Նոր սահմանադրութիւն մը որդեգրուեցաւ 1991-ին, որով ամրագրուեցաւ ԼԺՅԿ-ի «առաջնորդող դերը»:
«The Economist»-ի 2016 թուականի Ժողովրդավարութեան համաթիւին (Democracy Index) մէջ Լաոսը դասակարգուած է իբրեւ «ամբողջատիրական վարչակարգ» (authoritarian regime)՝ զբաղեցնելով ամէնաստորին տեղը ուսումնասիրութեան մէջ ներառուած հարաւ արեւելեան Ասիոյ պետութիւններու ընկերակցութեան (ASEAN) 9 երկիրներու շարքին: Ըստ «V-Dem» ժողովրդավարութեան համաթիւերուն՝ Լաոսը 2024 թուականին բնորոշուած է իբրեւ միապետական/ինքնակալ (autocratic) պետութիւն:
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Բնակչութեան 1960-2017 թուականների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|
|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Համաշխարհային բանկի տվյալների բազա — Համաշխարհային Դրամատուն.
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/asia
- ↑ Human Development Report — Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
- ↑ (անգլերեն) Laos, 2025-12-24, https://en.wikipedia.org/w/index.php?title=Laos&oldid=1329249237, վերցված է 2025-12-24
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 Համաշխարհային բանկի տվյալների բազա — Համաշխարհային Դրամատուն.