Jump to content

Լանա Տէլ Ռէյ

Լանա Տէլ Ռէյ
անգլերէն՝ Elizabeth Woolridge Grant
Lana Del Rey smiling at a festival performance
Ծննդեան անուն անգլերէն՝ Elizabeth Woolridge Grant[1]
Նաեւ յայտնի է իբրեւ Lana Del Rey
Ծնած է 21 Յունիս 1985(1985-06-21)[2][3] (40 տարեկան)
Ծննդավայր Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4]
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Մայրենի լեզու անգլերէն
Ուսումնավայր Քենթի դպրոց? և Ֆորդհեմի համալսարան?
Երկեր/Գլխաւոր գործ Lana Del Ray (ալբոմ)?, Born to Die?, Paradise?, Ultraviolence?, Honeymoon?, Lust for Life?, Norman Fucking Rockwell!?, White Hot Forever?, Blue Banisters?, Did You Know That There's a Tunnel Under Ocean Blvd? և Video Games?
Տեսակ ինդի փոփ?, բարոկո փոփ?, թրիփ-հոփ?, սեդքոր?, դրիմ փոփ?, ինդի ռոք?[5], slowcore?, փսիխոդելիկ փոփ?, ռոք և Ռիթմ եւ «Պլուզ»
Մասնագիտութիւն Հեղինակ ու կատարող, ստուդիական երաժիշտ, երգչուհի, դերասանուհի և երաժիշտ
Ամուսին Jeremy Dufrene?[6]
Կայքէջ lanadelrey.com(անգլերէն)
Ստորագրութիւն

Էլիզապէթ Ուլրիճ Կրանթ (ծնած 21 Յունիս 1985), ճանչցուած որպէս Լանա Տէլ Ռէյ, ամերիկացի երգիչ-բանաստեղծ է: Անոր երաժշտութիւնը ճանչցուած է իր մելանքոլիկ սիրային պատմութիւններով, յաճախակի յղումներով փոփ եւ 1950-1970ական թուականներու ամերիկեան մշակոյթներուն:[7] Ան տարբեր մրցանակներ ստացած է, ներառեալ MTV Video Music Award, երեք MTV Europe Music Awards, երկու Brit Awards, երկու Billboard Women in Music awards եւ Satellite Award, ի յաւելումն տասնմէկ Grammy Awards եւ Golden Globe Award առաջադրութիւններու։[8] Variety-ն պատուեց զինք իրենց Hitmakers Awards-ին մէջ՝ «21-րդ դարու ամէնէն ազդեցիկ երգիչ-բանաստեղծներէն մէկը» ըլլալուն համար: 2023-ին, Rolling Stone-ը Տէլ Ռէյը ներառեց իր «Ամէնալաւ 200 Երգիչներու» ցանկին մէջ, մինչ անոր քոյր հրատարակութիւն Rolling Stone UK-ն անոր 21-րդ դարու «Ամէնամեծ Ամերիկացի Բանաստեղծ» անունը տուաւ:[9][10]

Հասակ առած Նիւ Եորք նահանգի հիւսիսային մասին մէջ, Տէլ Ռէյ 2005-ին գաղթեց Նիւ Եորք՝ երաժշտական ասպարէզ հետապնդելու նպատակով: Տէլ Ռէյի ճանաչումը սկսաւ 2011-ին՝ իր «Video Games» սինկլի յաջողութեամբ, որ բերաւ Polydor-ի եւ Interscope-ի հետ ձայնագրական պայմանագիր մը:[11] Ան յաջողութիւն ձեռք բերաւ իր երկրորդ ալպոմով՝ Born to Die (2012), որ բնութագրուեցաւ մթնոլորտային, hip hop-ական ազդեցութիւն ունեցող ձայնով եւ ծնաւ «Summertime Sadness» դանդաղ յաջողութիւնը: Ալպոմը գլխաւորեց բազմաթիւ ազգային ցանկեր աշխարհի շուրջ, եւ 2023-ին դարձաւ կնոջ երկրորդ ալպոմը, որ 500 շաբաթէ աւելի ժամանակ անցուցած է ԱՄՆ-ի Billboard 200-ի վրայ:

Անոր քննականապէս գովելի վեցերորդ ալպոմը Norman Fucking Rockwell! (2019) առաջադրուեցաւ 62-րդ Տարեկան Grammy Awards-ի «Տարուան Ալպոմ» մրցանակին համար եւ ցուցակուեցաւ Rolling Stone-ի «Ամէնամեծ 500 Ալպոմներէ» մէկը որպէս:[12][13] Տէլ Ռէյի իններորդ սդուտիօ ալպոմը Did You Know That There's a Tunnel Under Ocean Blvd հրապարակուեցաւ 2023-ին, աջակցուած քննականապէս գովելի «A&W» սինկլով, որ Rolling Stone-ի կողմէ «Ամէնամեծ 500 Երգեր»-էն մէկը անուանուեցաւ:[14] Նոյն տարուան վերջը, ան թողարկեց Billboard Global 200-ի աւելի քան 20 տեղ զբաղեցուցած «Say Yes to Heaven» հիթը:



Տէլ Ռէյ համագործակցած է ֆիլմի ձայնասկաւառակներու վրայ։ 2013-ին ան գրեց եւ գլխաւոր դեր խաղաց քննականապէս գովելի երաժշտական [15] եւ թողարկեց «Young and Beautiful»-ը The Great Gatsby սիրային տրամա ֆիլմին համար, որ շատ գովուեցաւ քննականներէն եւ ստացաւ Grammy Award եւ Critics' Choice Award առաջադրութիւններ: 2014-ին, ան ձայնագրեց «Once Upon a Dream»-ը Maleficent մուգ երեւակայական արկածային ֆիլմին համար եւ Big Eyes կենսագրական ֆիլմին գլխաւոր թեմայական երգը, որ առաջադրուեցաւ Golden Globe Award-ի համար:[16][17] Տէլ Ռէյ նաեւ ձայնագրեց «Don't Call Me Angel» համագործակցութիւնը Charlie's Angels (2019) ֆիլմին համար: Տէլ Ռէյ հրատարակեց Violet Bent Backwards over the Grass (2020) բանաստեղծական եւ լուսանկարչական ժողովածուն:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Hiatt B. 18 Things You Learn With Lana Del Rey — 2014.
  3. ČSFD — 2001.
  4. Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Montreux Jazz Festival Database
  6. Doyle E. Lana Del Rey Marries Jeremy Dufrene in Louisiana WeddingNYC: Jann Wenner, AMI, 2024. — ISSN 1529-7497
  7. Erlewine, Stephen Thomas։ «Lana Del Rey | Biography & History»։ AllMusic։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ June 28, 2016-ին։ արտագրուած է՝ June 29, 2016 
  8. Mier Tomás (November 11, 2023)։ Lana Del Rey 'Woke Up Very Excited' About Her 5 Grammy Nods։ Rolling Stone։ արտագրուած է՝ November 25, 2023 
  9. Ewens Hannah (March 8, 2023)։ Lana Del Rey: she does it for the girls։ Rolling Stone։ արտագրուած է՝ May 20, 2023 
  10. The 200 Greatest Singers of All Time։ Rolling Stone։ January 1, 2023։ արտագրուած է՝ February 17, 2023 
  11. Harris Paul (January 21, 2012)։ «Lana Del Rey: The strange story of the star who rewrote her past»։ The Guardian։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ June 26, 2016-ին։ արտագրուած է՝ June 29, 2016 
  12. Spanos Brittany (July 31, 2019)։ Lana Del Rey Announces 'Norman F-cking Rockwell' Release Date։ Rolling Stone։ «Norman Fucking Rockwell will be out on August 30th.» 
  13. Schewitz Brett (January 25, 2021)։ Rolling Stone 500 Greatest Albums Of All Time։ Rolling Stone։ արտագրուած է՝ May 20, 2023 
  14. The 500 Greatest Songs of All Time։ Rolling Stone։ February 16, 2024։ արտագրուած է՝ February 18, 2024 
  15. Cooper Duncan (December 6, 2013)։ Why Did Lana Del Rey Make a 30-Minute Video About God, and What Does It Mean for Me?։ The Fader։ արտագրուած է՝ October 24, 2021 
  16. Kreps Daniel (December 13, 2014)։ Coldplay, Lorde, Lana Del Rey Make Best Original Song Oscar Shortlist։ Rolling Stone։ արտագրուած է՝ May 20, 2023 
  17. Oscar Nominations 2015: Full List։ Variety։ January 15, 2015։ արտագրուած է՝ May 20, 2023