Լահեսիս
| Լահեսիս | |
|---|---|
|
| |
| Ծնողներ | հայր՝ Զեւս[1][2], մայր՝ Նիքս[3][2] և Թեմիս[1][2] |
Լահեսիս, (յուն․՝ Λάχεσις)․ երեք Միրեսէն ամենէն երիտասարդը։ Ըստ Իսիոդոսին (տող 217), ինչպէս նաեւ Էսհիլիոսի (Էւմենիդես), Միրես Նիքսին (գիշերուան) դուստրերն են։ Սակայն նոյն գործին մէջ կը նշուին որպէս Տիասին եւ Թեմիսին դուստրերը։ Լահեսիս կը համարուէր թէ կը վճռէր կեանքի դէպքերը։ Պղատոնին գործին մէջ կը ներկայանայ որպէս Անակիին դուստր։
Լահեսիս ապագան կը ներկայացնէր, մարդոց կեանքին շարունակութիւնը, որովհետեւ ըստ բնութեան, վերջը կը յայտնուի բոլոր իրերուն համար։
Ան կը սահմանէր իւրաքանչիւր մարդուն կեանքի տեւողութիւնը իր ցուպը չափելով։
Ծնունդ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իսիոդոսին Թէողոնիային համաձայն, Միրես Էրեվոսին եւ Նիքսին դուստրն է, սակայն նոյն գործին մէջ կը նշուի նաեւ թէ Զեւսին եւ Թեմիդային դուստրերն են։
Պղատոնին գործին մէջ կը նշուին որպէս Անակիին դուստրերը։ Իսկ Հռոմէական դիցաբանութեան մէջ կը նշուին որպէս Ուրանոսին եւ Եէային դուստրերը։
Աստղակերպ 120 Լահեսիս
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լահեսիս անունը տուած է Աստղակերպ 120 Լահեսիս, որ յայտնաբերուեցաւ 1872-ին։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Դաստիարակչական Հանրագիտարան (Εκπαιδευτική εγκυκλοπαίδεια), հրտկչտ․ «Αθηνών» 1999
- Ռիզբեն Զ․, Մեծ Յունական Դիցաբանութիւն, Աթէնք
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Իսիոդոս 904 // Θεογονία — 0700.
- 1 2 3 Любкер Ф. Μοῖρα // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 878–879.
- ↑ Իսիոդոս 217 // Θεογονία — 0700.
- ↑ Իսիոդոս Թէողոնիա