Jump to content

Լալիկ Խաչատրեան

Լալիկ Խաչատրեան
Ծնած է 6 Յունուար 1952(1952-01-06) կամ 1946[1]
Ծննդավայր Գաւառ
Մահացած է 3 Նոյեմբեր 2024(2024-11-03)[2]
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն և  Հայաստան
Ուսումնավայր Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան
Կոչում փրոֆեսոր
Մասնագիտութիւն լեզուաբան

Լալիկ Խաչատրեան, (6 Յունուար 1952(1952-01-06) կամ 1946[1], Գաւառ - 3 Նոյեմբեր 2024(2024-11-03)[2]) հայ լեզուաբան։ Բանասիրական գիտութիւններու դոկտոր (1997), փրոֆեսոր (2003)։

Լալիկ Խաչատրեան, որդի Մնացականի, ծնած է 6 Յունուար 1952-ին, Նոր Պայազիտ (այժմ՝ Գաւառ)։ 1973-ին աւարտած է Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1978-1982 թուականներուն եղած է հայոց լեզուի եւ անոր դասաւանդութեան մեթոտիկայի ամպիոնի հայցորդ։ 1983-1985 թուականներուն հետեւած է Մոսկուայի Գերմաներէնի մասնագէտի որակաւորման օտար լեզուներու պետական դասընթացքներուն։ 1973-1981 թուականներուն դասաւանդած է Կամոյի շրջանի Նորադուզ գիւղի 8-ամեայ դպրոցէն ներս։ 1982 թուականէն դասաւանդած է Երեւանի Խ. Աբովեանի անուան ՀՊՄՀ հայոց լեզուի եւ անոր դասաւանդութեան մեթոտիկայի ամպիոնին մէջ եւ եղած է դոցենտ, 2001 թուականէն մինչեւ իր մահը եղած է ամպիոնի վարիչ[3]։ Լալիկ Խաչատրեան 1997-2002 դասաւանդած է Սուրիոյ մէջ գործող Համազգայինի Հալէպի Հայագիտական Հիմնարկէն ներս որպէս Գրաբարի եւ Հայ Գրականութեան դասախօս, ինչպէս նաեւ Պարսկաստանի մէջ հայկական դպրոցներու ուսուցիչներու վերապատրաստման դասընթացքներ կատարած է:

Իր աշխատութիւնները կը վերաբերին բառերու ձեւաբանական իմաստի եւ արժէքի պատմական տեղաշարժերուն, բառակապակցութիւններու իմաստաբանութեան։ Հրատարակուած են անոր «Տեղաշարժեր Բառերի Ձեւաբանական Իմաստի Մէջ» (1985), «Խօսքի Մասային Տարարժէքութիւնն Արդի Հայերէնի Կայուն Կապակցութիւններում» (1996), «Գրաբարի Տարարժէք Բառերի Բացատրական Բառարան» (1998), «Գրաբարի Բացատրական Բառարան» (2003)[4], «Գրաբարի Դասագիրք» (2004)[5], «Հայոց Լեզու։ Դասագիրք 7-րդ դասարանի համար» (2006, համահեղինակ), «Հայոց Լեզու, Գրականութիւն» (Հանրակրթական դպրոցի առարկայական չափորոշիչ եւ ծրագիր, 2006, համահեղինակ)[6], «Լեզուաբանութեան Ներածութիւն» (2008), «Հետաքրքրաշարժ Լեզուաբանութիւն» (2010), «Գրաբարի Ուսումնական Բառարան» (2013), «Բառակազմական եւ Ձեւաբանական Կաղապարները Ժամանակակից Հայերէնում» (2014), «Բառաշխարհի Գաղտնիքները. Յունալատինական Փոխառութիւններ» (2014)[7], «Համեմատութիւն Դարձուածային Արտայայտութիւնները Հայերէնում (5-16-րդ դարեր)» (2015, համահեղինակ), «Գրաբարի Ուսումնական Բառարան» (2016), «Հայոց Լեզուի Պատմութեան Դասընթաց (գրային ժամանակաշրջան)» (2016, համահեղինակ), «Ընդհանուր Լեզուաբանութեան Դասընթաց» (2017) աշխատութիւնները[8][9]։

Պարգեւներ, մրցանակներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հրապարակումներ, յօդուածներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
  2. 1 2 Մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը
  3. ↑ «Լալիկ Խաչատրեան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-12-07-ին։ արտագրուած է՝ 2020-01-06
  4. ↑ Խաչատրեան Լալիկ (2003)։ Գրաբարի բացատրական բառարան։ (Ձեւաբանօրէն տարարժէք բառեր) (հայերէն)։ Զանգակ-97
  5. ↑ Խաչատրեան Լալիկ (2004)։ Գրաբարի Դասագիրք (հայերէն)։ Զանգակ-97։ ISBN 978-99930-2-901-4
  6. ↑ Հայոց Լեզու, Գրականութիւն։ Հանրակրթական դպրոցի առարկայական չափորոշիչ եւ ծրագիր (հայերէն)։ Անտարես։ 2006։ ISBN 978-99941-57-40-2
  7. ↑ Խաչատրեան Լալիկ (2014)։ Բառաշխարհի գաղտնիքները։ Յունալատինական փոխառութիւններ (հայերէն)։ Zangak hradaragchutyun։ ISBN 978-9939-68-332-4
  8. ↑ «Zarkfoundation - Լալիկ Խաչատրեան»։ zarkfoundation.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2024-07-01-ին։ արտագրուած է՝ 2024-07-01
  9. ↑ «Քոհա առցանց քարտարան, Խաչատրեան Լալիկ"'»։ haygirk.nla.am
  10. ↑ «Հանրապետութեան նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետութեան Նախագահ»։ www.president.am (հայերէն)

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]