Լալա Մնացականեան
Լալա Մնացականեան | |
---|---|
Ծնած է | 8 Հոկտեմբեր 1957 |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 22 Յունիս 2024[1] (66 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան[2] |
Քաղաքացիութիւն |
![]() |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
Մասնագիտութիւն | դերասանուհի |
Աշխատավայր | Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոն, Արմենիա Թի-Վի? և Շարմ Հոլդինգ |
Ամուսին | Աշոտ Համբարձումյան? |
Ծնողներ | մայր՝ Էլիզա Գյուլեսերյան? |
Լալա Մնացականեան (8 Հոկտեմբեր 1957, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 22 Յունիս 2024[1], Երեւան, Հայաստան[2]), հայ դերասանուհի, Հայաստանի վաստակաւոր արուեստագէտ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Երեւան: Մայրը` Էլիզա Կիւլեսերեան, եղած է բեմական խօսքի դոցենտ, հայրը` Բաբգէն Մնացականեան` մեթեմաթիկոս, թուաբանական գիտութիւններու թեկնածու։ Լալա իր ընտանիքին երրորդ աղջիկն էր:
Ան ուսանած է Երեւանի թիւ 78 դպրոցին մէջ, որմէ ետք ընդունուած է Երեւանի պետական գեղարուեստական-թատերական հիմնարկի թատրոնի եւ շարժանկարի դերասանական բաժինը, որ աւարտած է 1978 թուականին կարմիր վկայականով:
Դերեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լալա խաղացած է բազմաթիւ դերեր` թատրոնի, շարժանկարի եւ պատկերասփիւռի աշխարհներուն մէջ: Հետաքրքրական դերակատարումներով հանդէս եկած է տարբեր թատրոններու մէջ`
- Երեւանի Երիտասարդական փորձառական,
- Վանաձորի Յովհաննէս Աբէլեանի անուան պետական տրամաթիքական,
- Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական,
- «Մեթրօ» եւ Մհեր Մկրտչեանի անուան թատրոններուն մէջ:
Ան նաեւ 140 մանրապատումներու բեմագիր եւ դերակատար է[3]:
Մահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մահուան մասին տեղեկացուցած է Երեւանի թատրոնի եւ շարժանկարի պետական հիմնարկը․
![]() |
Խոր ցաւով տեղեկացանք, որ կեանքէ անժամանակ հեռացած է դերասանի վարպետութեան եւ բեմադրական ամպիոնի փրոֆեսէօր, Հայաստանի վաստակաւոր արուեստագէտ Լալա Մնացականեանը: | ![]() |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
- ↑ 2,0 2,1 2,2 Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը
- ↑ «Արուեստագէտ Լալա Մնացականեանի Հրաժեշտը»։ Hairenik Weekly Newspaper (en-US)։ 2024-07-04։ արտագրուած է՝ 2025-05-14