Jump to content

Իրինի

Իրինի
Ծնողներ հայր՝ Զեւս, մայր՝ Թեմիս

Իրինի․ (յուն․՝ Ειρήνη) հին հունական դիցաբանութեան համաձայն հին Յոյներու աստուածուհին էր։ Ան Զեւսին եւ Թեմիս արդարութեան աստուածուհիին դուստրն էր, Էվնոմիայի ու Դիքիին քոյրը, որոնց հետ կը կազմէին Ժամերը։ Ան կը մարմնաւորէր իրերու խաղաղ վիճակը։

Հին յունական արձանագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

[Θεογονία ] δεύτερον ἠγάγετο λιπαρὴν Θέμιν, ἣ τέκεν Ὥρας,

Εὐνομίην τε Δίκην τε καὶ Εἰρήνην τεθαλυῖαν, αἵ τ᾽ ἔργ᾽ ὠρεύουσι καταθνητοῖσι βροτοῖσι, Μοίρας θ᾽, ᾗς πλείστην τιμὴν πόρε μητίετα Ζεύς, 905 Κλωθώ τε Λάχεσίν τε καὶ Ἄτροπον, αἵ τε διδοῦσι θνητοῖς ἀνθρώποισιν ἔχειν ἀγαθόν τε κακόν τε. τρεῖς δέ οἱ Εὐρυνόμη Χάριτας τέκε καλλιπαρήους,

Ὠκεανοῦ κούρη πολυήρατον εἶδος ἔχουσα...- Από Βικιθήκη - Ησίοδος, Θεογονία '

(թարգմանութիւն) Թէողոնիա - Երկրորդ կին առաւ փայլուն Թեմիսը, որ ծնունդ տուաւ Օրես՝ Էվնոմիան, Դիքին ու բարեբեր Իրինին, որոնք կը հոգան մահկանացու մարդոց գործերը, ծնաւ նաեւ Միրես, որոնց զգաստ Զեւսը տուաւ մեծագոյն պատիւը՝ Լահեսիս, Աթրոբոս ու Գլոթօ, որոնք մարդոց կու տան ունենալու թէ բարին ու թէ չարը ։ Երեք Խարիթես՝ գեղեցիկ այտերով, իրեն համար ծննդաբերեց Էվրինոմին՝ Ովկիանոսի դուստրը, որ ունի բազմապատկութեան տեսք,․․․

Ըստ Բաւսանիասին

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

[1. 8.2] μετὰ δὲ τὰς εἰκόνας τῶν ἐπωνύμων ἐστὶν ἀγάλματα θεῶν, Ἀμφιάραος καὶ Εἰρήνη φέρουσα Πλοῦτον παῖδα. ἐνταῦθα Λυκοῦργός τε κεῖται χαλκοῦς ὁ Λυκόφρονος καὶ Καλλίας, ὃς πρὸς Ἀρταξέρξην τὸν Ξέρξου τοῖς Ἕλλησιν, ὡς Ἀθηναίων οἱ πολλοὶ λέγουσιν, ......(թարգմանութիւն)Անուանական արձաններէն ետք, կան Աստուածներու արձաններ, Ամֆիարաոս եւ Իրինի, որ կը պահէ Պղուտոնը մանուկ հասակին: Հոն կայ նաեւ պրոնզէ արձան մը Լիքուրղոսի, որդի Լիքոֆրոնոսի, եւ Գալիասի, որ, ինչպէս շատ աթենացիներ կ'ըսեն, .......

Ըստ Արիսթոֆանիսին

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

[Εἰρήνη] λαβὲ τὴν μάχαιραν· εἶθ᾽ ὅπως μαγειρικῶς σφάξεις τὸν οἶν. ΟΙ. ἀλλ᾽ οὐ θέμις. ΤΡ. τιὴ τί δή; ΟΙ. οὐχ ἥδεται δήπουθεν Εἰρήνη σφαγαῖς, 1020οὐδ᾽ αἱματοῦται βωμός. (թարգմանութիւն) Իրինի․ Բռնէ՛ դանակը դուն ու մսագործի մը պէս, Մորթէ՛ գառնուկը։ ՍՊԱՍ. Չի կրնար մորթել։ ՏՐԻ. Ինչո՞ւ։ ՍՊԱՍ. Իրինի չի սիրեր մորթեր, Ո՛չ ալ արիւն թափուի իր զոհասեղանին։

Աստղակերպ 14 Իրինի

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1851-ին յայտնաբերուած աստղակերպին տրուած է 14 Իրինի (14 Irene) անունը։

[1] [2] [3]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]