Իրաքի դրօշ
Արտաքին տեսք
| Իրաքի դրօշ | |
|---|---|
|
| |
| Տեսակ | ազգային դրօշ |
| Իրաւասութեան տարածք | Իրաք |
| Նշան | 🇮🇶 |
| Յարաբերութիւն | 3:2 |
| Ընդունուած է | 22 Յունուար 2008[1] |
| Գոյներ | կարմիր, ճերմակ, սեւ և կանաչ |
| Պատկերուած է | դաշտ և Թաքպիր |
Իրաքի դրօշը Իրաքի հանրապետութեան պաշտօնական խորհրդանիշներէն մէկն է։ Ան ուղղանկիւնաձեւ եռագոյն պաստառ մըն է, որ կազմուած է երեք հորիզոնական շերտերէ։
- Վերի շերտը՝ կարմիր,
- Միջին շերտը՝ սպիտակ,
- Ստորին շերտը՝ սեւ գոյն ունի։
Սպիտակ շերտին կեդրոնը կանաչ գոյնով արաբերէն գրուած է «Ալլահու Աքպար» («Աստուած մեծ է») արտայայտութիւնը։
Դրօշին գոյները կը պատկանին արաբական աւանդական համաարաբական գոյներուն, որոնք կը խորհրդանշեն արաբ ժողովուրդներու պատմութիւնն ու միասնութիւնը։
Դրօշին լայնութեան եւ երկարութեան յարաբերակցութիւնը 3։2 է։