Իրանի Ազգային Թանգարան
Իրանի Ազգային Թանգարան | |
|---|---|
|
| |
| Տեսակ | Պատկերասրահ և Ազգային թանգարան |
| Երկիր |
|
| Տեղագրութիւն | Թեհրանի շրջան? |
| Վայր | Թեհրան |
| Հասցէ | No.1, Henri Rolin St., Siy-e Tir St., Emam Khomeini Ave, Tehran և تهران، خیابان امام خمینی، ابتدای خیابان سی تیر، خیابان پروفسور رولن، شماره یک1136917111 |
| Հիմնադրուած է | 1937 |
| Տնօրէն | Ջեբրաել Նոկանդե? |
| 35°41′13″N 51°24′53″E / 35.68704°N 51.41461°E | |
| Կայքէջ | nationalmuseumofiran.ir/…(անգլերէն) |
![]() | |
![]() | |
Իրանի ազգային թանգարան (պարսկերէն` موزه ایران باستان , Muze-ye Irân-e Bâstân), հնագիտական եւ պատմական թանգարան, կը գտնուի Թեհրանի մէջ։
Կազմուած է երկու թանգարանային բաժիններէ՝ Հին Իրանի թանգարան (Muze y Irān e Bāstān), որ բացուած է 1937 թուականին եւ նախաիսլամական դարաշրջանի թանգարան, որ բացուած է 1972 թուականին։
Թանգարանի հաւաքածոն կ՚ընդգրկէ պատմական յուշարձաններ հին եւ միջին դարերու շրջանէն, ինչպէս կերամիքական անօթներ, մետաղական իրեր, թեքսթիլ ապրանքներ, որոշ հազուագիւտ գիրքեր եւ մետաղադրամներ[1]։ Թանգարանի հաւաքածոն կ՚ընդգրկէ 300 000 ցուցադրանմուշներ[2]։
Թանգարանը ունի շարք մը հետազօտական բաժիններ, ինչպէս՝ հնաքարադարեան եւ ոսկրաբանական բաժիններ, ինչպէս նաեւ կերամիքայի ուսումնասիրման կեդրոն։
Հաւաքածոյ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամէնահին գտածոները գտնուած են Կաշաֆրուդի մէջ, Գարբանդի եւ Գանջի Պարին մէջ։ Հնադարեան Իրանի թանգարանի առաջին սրահին մէջ կը ցուցադրուին նաեւ մուսդիէրեան քարէ գործիքներ, որոնք պատրաստուած են նեանդերթալեան մարդոց կողմէ։ Վերին պալեոլիթի ամէնակարեւոր գործիքները յայտնաբերուած են Եաֆտէ քարանձաւին մէջ, որոնց տարիքը՝ 30-35 հազար տարի է։ Բացի այդ այլ հնագոյն գտածոներու մէջ կան 9 հազար տարեկան մարդոց եւ կենդանիներու արձանիկներ, որոնք գտնուած են Քերմանշահ գաւառի Սարապ բլուրին վրայ կատարուած պեղումներու ժամանակ։
Բաժիններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Բնապահպանութեան բաժին
- Հնաքարադարեան. բաժին
- Ոսկրաբանական բաժին
- Նախապատմական բաժին
- Պատմական բաժին
- Իսլամական բաժին
- Ձեռագրերու եւ հին ձեռագիրներու բաժին
- Տպագրութեան եւ մետաղադրամներու բաժին
- Կերամիքայի ուսումնասիրման կեդրոն
Ժամանակաւոր ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանի նոր շէնքի առաջին յարկին վրայ տեղակայուած են թանգարանային հաւաքածոյի ժամանակակից ցուցահանդէսները։ Ժամանակաւոր ցուցահանդէսները տեղի կ՚ունենան տարին մէկ կամ երկու անգամ եւ որպէս կանոն կ՚աշխատին մէկէն երկու ամիս։ 2014 թուականի Օգոստոս-Հոկտեմբեր ամիսներէն սկսեալ թանգարանին մէջ կ՚իրականացուէր «200 հազար տարուայ յարաբերութիւններ մարդոց եւ կենդանիներու միջեւ Իրանի մէջ» ցուցահանդէսը[3]։ Ցուցահանդէսը նուիրուած էր հին մարդկային հասարակութիւններու եւ տարբեր կենդանիներու գոյութեան Իրանի մէջ, սկսած ուշ պալեոլիթէն մինչեւ մեր օրերը։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հին[permanent dead link] Իրանի թանգարանի ճակատը
- Կերպարուեստի[permanent dead link] բաժին։ Պոստիսլամական դարաշրջանի թանգարան
- Ազդեցիկ[permanent dead link] պարսիկի արձան
- Նարկիլէ[permanent dead link], 19-րդ դար
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ ««Otraq.com, Iran’s Tourism Guide»»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014 թ․ հոկտեմբերի 20-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ հոկտեմբերի 21
- ↑ http://www.iran-daily.com/News/126932.html
- ↑ «The Guardian’s report about exhibition»
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Photo Gallery of the National Museum of Iran
- National Museum of Iran Archived 2005-05-25 at the Wayback Machine.
- National Museum of Iran Archived 2014-10-20 at the Wayback Machine.
- Sa’d Abad Gallery of Fine Arts
- Glassware Museum of Tehran Archived 2008-06-12 at the Wayback Machine.
- Hamid-Reza Hosseini, Shush at the foot of Louvre (Shush dar dāman-e Louvre), in Persian, Jadid Online, 10 March 2009, .

