Իվ Մոնթան
| Իվ Մոնթան | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | իտալ.՝ Ivo Livi |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Yves Montand |
| Ծնած է | 13 Հոկտեմբեր 1921[1][2][3][…] |
| Ծննդավայր | Մոնսումանո Տերմե, Պիստոիա, Թոսքանա, Իտալիա[4][5] |
| Մահացած է | 9 Նոյեմբեր 1991[1][4][2][…] (70 տարեկանին) |
| Մահուան վայր | Սանլիս, Ֆրանսա[1][6] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | Իտալերէն |
| Կրօնք | Կաթոլիկութիւն |
| Տեսակ | Երգ |
| Մասնագիտութիւն | Շարժապատկերի դերասանուհի, Շանսոնիե, երգիչ, վարսավիր, պարող, դերասան և երաժիշտ |
| Վարած պաշտօններ | Քաննի շարժապատկերի փառատօնի յանձնաժողովի նախագահ |
| Ամուսին | Սիմոնա Սինյորե? |
| Երեխաներ | Կատրին Ալեգրե? |
| Կայքէջ |
www |
Իվ Մոնթան (ֆրանսերէն՝ Yves Montand, իսկական անունն ու մականունը՝ Իվօ Լիվի (իտալ.՝ Ivo Livi), 13 Հոկտեմբեր 1921[1][2][3][…], Մոնսումանո Տերմե, Պիստոիա, Թոսքանա, Իտալիա[4][5] - 9 Նոյեմբեր 1991[1][4][2][…], Սանլիս, Ֆրանսա[1][6] ), ֆրանսացի դերասան եւ էսթրատային երգիչ։
Վաղ Կեանք[8]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մոնթան ծնած է իբրեւ Իվօ Լիվի, Իտալիոյ Թոսքանայի Մոնսումմանօ Թերմէի բլուրներուն վրայ գտնուող Սթինեանօ փոքրիկ գիւղին մէջ, ցախաւել արտադրող Ճովաննի Լիվիի ընտանիքին մէջ[9][10]։ Մոնթանի մայրը՝ Ճուզեփփինա Սիմոնի, ջերմեռանդ կաթոլիկ մըն էր։ 1923 թուականին, ֆաշիստ Պենիթօ Մուսսոլինիի իշխանութեան գլուխ գալէն ետք, ընտանիքը Իտալիայէն փոխադրուեցաւ Ֆրանսա։ Ան մեծցաւ Մարսէյլի մէջ, ուր երիտասարդ հասակին աշխատեցաւ իր քրոջ վարսավիրանոցին մէջ, իսկ յետագային՝ նաւահանգիստի մէջ։ Ան սկսաւ իր ասպարէզը զուարճանքի աշխարհէն ներս՝ իբրեւ մուզիք-հոլի երգիչ։ 1944-ին, Փարիզի մէջ, ան յայտնաբերուեցաւ Էտիթ Փիաֆի կողմէ, որ զայն ընդգրկեց իր յայտագիրին մէջ։[11]
Ասպարէզ[8]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մոնթան հասաւ միջազգային ճանաչման իբրեւ երգիչ եւ դերասան՝ նկարահանուելով բազմաթիւ ժապաւէններու մէջ։ Ան յայտնի է «քրունըր» ոճի երգերով, որոնցմէ Փարիզի մասին երգերը ակնթարթօրէն դարձան դասական գործեր։ Ան Պրիւնօ Քոքաթրիքսի «Փարիզ Օլիմփիա» (Paris Olympia) մուզիք-հոլի ամենահռչակաւոր կատարողներէն մէկն էր եւ համերգային շրջագայութիւններ կատարած է երաժիշտներու հետ, որոնց շարքին էր Տիտի Տիւփրան։ 1947 Հոկտեմբերին, «Էթուալ» թատրոնին մէջ ան երգեց «Mais qu'est-ce que j'ai?» երգը (երաժշտութիւնը՝ Անրի Պէթիի, խօսք՝ Էտիթ Փիաֆի)։ Պէթի նաեւ խնդրեց իրմէ երգել «C'est si bon» երգը, սակայն Մոնթան մերժեց։ 1948-ին «Սէօր Էթիէն» խումբին կողմէ այս երգի ձայնագրութեան արձանագրած յաջողութենէն ետք, ան որոշեց ձայնագրել զայն։ Մոնթան նաեւ մեծ ժողովրդականութիւն կը վայելէր Խորհրդային Միութեան եւ Արեւելեան Եւրոպայի մէջ, ուր համերգային շրջագայութիւն կատարեց 1956–57 թուականներուն[12]։
Իր ասպարէզի ընթացքին Մոնթան նկարահանուեցաւ ամերիկեան շարժանկարներու մէջ, ինչպէս նաեւ հանդէս եկաւ Պրոտուէյի (Broadway) բեմերուն վրայ։ Ան 1980 թուականին անուանադրուեցաւ «Սէզար» (César) մրցանակին՝ իբրեւ լաւագոյն դերասան «I comme Icare» ժապաւէնին համար, եւ դարձեալ 1984-ին՝ «Garçon!» ժապաւէնին համար։ 1986-ին, երբ անոր միջազգային դրամարկղայինյաջողութիւնը զգալիօրէն նուազած էր, 65-ամեայ Մոնթան տուաւ իր ամենայոյժ յիշարժան կատարումներէն մէկը՝ իբրեւ նենգամիտ հօրեղբայր «Jean de Florette» (խաղընկերութեամբ Ժէրար Տըպարտիէի) եւ «Manon des Sources» (երկուքն ալ՝ 1986, խաղընկերութեամբ Էմմանուէլ Պէարի ժապաւէններուն մէջ։ Ժապաւէնը համաշխարհային քննադատական յաջողութիւն արձանագրեց եւ վերակենդանացուց Մոնթանի հռչակը Միացեալ Նահանգներու մէջ, ուր ան հանդէս եկաւ «Late Night with David Letterman» յայտագիրին մէջ[13]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 3 4 aveleyman.com
- 1 2 Store norske leksikon — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 OPAC SBN
- ↑ LIBRIS — Շուէտի Ազգային Գրադարան, 2018.
- 1 2 (անգլերեն) Yves Montand, 2026-08-29, https://en.wikipedia.org/w/index.php?title=Yves_Montand&oldid=1371939801, վերցված է 2026-10-06
- ↑ Montand, Yves; Hamon, Hervé; Rotman, Patrick; Leggatt, Jeremy (1992). You see, I haven't forgotten. Knopf. ISBN 0679410120.
- ↑ Rosen, Marjorie (25 November 1991). "Adieu, Yves". People. 36 (20). Archived from the original on 5 February 2009. Retrieved 30 July 2023.
- ↑ "Piaf - Montand Romance and Partnership". 8 November 2021.
- ↑ Oiva, Mila; Salmi, Hannu; Johnson, Bruce (29 April 2021). Yves Montand in the USSR: Cultural Diplomacy and Mixed Messages. Cham: Springer International Publishing. doi:10.1007/978-3-030-69048-9. ISBN 978-3-030-69047-2. S2CID 242402774.
- ↑ "Late Night with David Letterman (a Guest Stars & Air Dates Guide)". 17 June 1987. Retrieved 14 May 2013.