Իսկուհի Մինաս
| Իսկուհի Մինաս | |
|---|---|
| Ծնած է | 2 Հոկտեմբեր 1884[1] |
| Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
| Մահացած է | 7 Սեպտեմբեր 1951[1] (66 տարեկանին) |
| Մահուան վայր | Փարիզ[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[2] |
| Մասնագիտութիւն | գրագէտ |
| Երեխաներ | Լևոն Մինասյան? |
|
Ստորագրութիւն | |
Իսկուհի Մինաս (2 Հոկտեմբեր 1884[1], Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 7 Սեպտեմբեր 1951[1], Փարիզ[1]), հայ գրող։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նախնական կրթութիւնը ստացած է Կոստանդնուպոլիս իտալական օրիորդաց դպրոցին մէջ եւ իտալական Քերց վարժարանին մէջ։
1900-1901 թուականներուն տպագրած է առաջին գործերը։ Իսկուհի Մինասի նախընտրած գրական տեսակներն են արձակ բանաստեղծութիւնը եւ նորավէպը։ Գրած է ֆրանսերէն։ «Վենետիկեան մարգարիտներ» (1914), «Հեծեծանքներ», «Ուժգին ժամեր», «Ինչ որ կը մեռնի», «Աթենքի վարդերը», «Իտալիոյ լուսաստուերը» (1928) ժողովածոներուն մէջ գերիշխող տրտմութիւնը հեռատեսութեան հետեւանք չէ, այլ լոյսին, գեղեցիկին հասնելու յատուկ աստիճան մըն է։ «Ապրել» (1930) ժողովածոյին նորավէպերէն մէկը կը պատկերէ Գրիգոր Զօհրապի կեանքը։ Վերջինիս թարգմանութեամբ Իսկուհի Մինասի որոշ նովելներ լոյս տեսած են հայ մամուլին մէջ Դանիէլ Վարուժանի, Գրիգոր Զօհրապի, Զապէլ Եսայեանի թարգմանութեամբ։
Ժողովածոներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իսկուհի մինաս կը գրէր ֆրանսերէն։
- «Հեծեծանք», 1913 թուական։
- «Ներկուռ ժամեր», 1914 թուական։
- «Վենետիկեան մարգարիտներ», 1914 թուական։
- «Վիպակներ եւ հեքիաթներ», 1918 թուական, Փարիզ։
- «Գիշերային ձայներ», 1925 թուական։
- «Անտիկ ծաղիկներ», 1925 թուական։
- «Իտալական լուսաստուերը», 1928 թուական։
- «Ինչ որ կը մեռնի», վէպ, 1928 թուական։
- «Ապրիլ», 1930 թուական։
- «Հպարտ ցեղեր», 1933 թուական։
Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամուսնացած է «Փաթղի» ֆրանսերէն պարբերականի խմբագիր՝ Ժան Մինասեանի հետ։
«Իսկուհի Մինաս թէ՛ քերթող է եւ թէ՛ հոգեգէտ: Ան նախազգացումներու գրագիտուհին է... Անկեղծ է իբր մտածող եւ յանդուգն՝ իբր արտայայտող...» - Դանիէլ վարուժան -